• Latest news

Տղամարդու գլխի վրա կարմիր հետքերը վտանգավոր հիվանդության նախանշան են եղել (ֆոտո)

21 փետրվարի, 2020  21:50

Ավստրալիայից 68-ամյա Փիթեր Ուիլսոնն իմացել է իր մոտ մաշկի քաղցկեղի մասին բջջային հավելվածի շնորհիվ:

Daily Mail-ի հաղորդմամբ՝ Փիթերը երկար տարիներ ուշադրություն չի դարձրել մաշկի չորությանն ու գլխի վրա տարօրինակ կարմիր հետքերին: Սակայն 2019 թվականի ամռանը հետքերը մեծացել են եւ բորբոքվել: Այդ ժամանակ նա որոշել է հավելված ներբեռնել, որը լուսանկարի միջոցով որոշում է մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկը: Հավելվածը Փիթերին խորհուրդ է տվել անհապաղ բժշկի դիմել:

Գլխամաշկի բիոպսիան  ցույց է տվել, որ նրա մոտ մաշկի քաղցկեղ է զարգացման վաղ փուլում: Որոշվել է վիրահատություն կատարել:

2019-ի հոկտեմբերին վիրաբույժները հեռացրել են խոցված մաշկը եւ այն փոխարինել պացիենտի աջ ազդրի տրանսպլանտատով: Տղամարդն արագ ապաքինվել է:

Այժմ Փիթերը փողոց է դուրս գալիս գլխաշորով: Նա բոլորին կոչ է անում պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից, քանի որ հենց դա է հանգեցրել գլխամաշկի քաղցկեղի զարգացմանը: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։