• Latest news

Հայաստանում հետազոտել են կորոնավիրուսով պացիենտի կնոջը, ընդհանուր կատարել են 162 անալիզ. նախարար

5 մարտի, 2020  11:32

Հայաստանում հունվարի վերջից մինչ օրս անցկացվել է կորոնվիրուսի ստուգման 162 լաբորատոր թեստ, բոլորի արդյունքները բացասական էին, բացի Իրանից վերադարձած 29-ամյա տղամարդու արդեն հայտնի մեկ դեպքից: Այս մասին Կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Պացիենտը հիմա «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում է, ներկայումս ոչ մի գանգատ եւ ախտանիշներ չունի: Մասնագետները նաեւ կրկնակի հետազոտել են նրա կնոջը, կորոնավիրուսի ստուգման անալիզի արդյունքները բացասական էին, սա նշանակում է, որ կինը վարակված չէ:

«Չնայած սա ինֆեկցիոն հիվանդություն է, մեր փորձը ցույց է տալիս, որ այն այնքան էլ վարակիչ չէ. նույնիսկ միասին ապրող մարդիկ ոչ միշտ են վարակվում»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսով պացիենտի հետ շփված 31 քաղաքացիները դեռեւս Ծաղկաձորում են կարանտինի մեջ: Նրանք ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով՝ սնունդից մինչեւ գրքեր, ինտերնետ եւ հեռուստատեսություն: Նախատեսվում է, որ նրանք այնտեղ անցկացնելու են 14 օր. եթե մինչեւ մարտի 14-ը նրանց մոտ ինֆեկցիա չհայտնաբերվի, կարող են տուն վերադառնալ: Նախարարի խոսքով՝ այս պահին մեկուսացված քաղաքացիներից ոչ մեկի մոտ ոչ մի ախտանշան չկա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել