• Latest news

ՀՀ Առողջապահության եւ աշխատանքի տեսչությունը որոնում է կորոնավիրուսը իբր բուժող դեղամիջոցների մասին կեղծ տեղեկատվություն տարածող մարդուն

18 մարտի, 2020  22:15

ՀՀ Առողջապահության եւ աշխատանքի տեսչությունը գործ է հարուցել, որպեսզի գտնի այն մարդուն, որը սոցցանցերում կեղծ տեղեկատվություն է տարածել իբր COVID-19 կորոնավիրուսը բուժող դեղամիջոցների մասին։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ Առողջապահության եւ աշխատանքի տեսչության պետ Հակոբ Ավագյանը։

«Պետք չէ տուրք տալ համացանցում կորոնավիրուսը բուժող դեղորայքի վերաբերյալ տարածվող հայտարարություններին։ Այդ մասով մեր իրազեկման բաժնի կողմից զեկուցագիր է գրվել, եւ մենք այժմ վարույթ ենք հարուցել, որպեսզի գտնենք նման դեղեր գովազդողին։ Այդ դեղն իր անվանումով եւ բնութագրով շփոթություն է առաջացրել մարդկանց շրջանում։ Այս հարցով զբաղվում է դեղերի վերահսկողության վարչությունը, հուսով եմ, որ արագ կգտնենք այդ լուրը տարածող անձին եւ նման երևույթները մեր վարույթների շրջանակում կվերացվեն», - ասաց Ավագյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանում, վերջին տվյալներով, արդեն վարակի 102 հաստատված դեպք կա։ Նրանց 75 տոկոսը կապված է Էջմիածնի եւ Երեւանի արտադրամասի դեպքերի հետ։ Ավելի քան 100 քաղաքացիներ, որոնք մարտի 16-ին ժամանել են Իտալիայից, կարանտինի տակ են դրվել։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել