• Latest news

Կորոնավիրուսից ապաքինված 17-ամյա պատանին դեռահասներին խնդրում է փողոց դուրս չգալ

16 ապրիլի, 2020  15:35

Իռլանդիայի Դուբլին քաղաքից 17-ամյա Բրենդոն Ֆեյը, որը հիվանդացել է COVID-19-ով եւ ապաքինվել, դեռահասներին խնդրում է զգույշ լինել եւ փողոց դուրս չգալ:

Dublin Live-ը հայտնում է, որ պատանու մոտ կորոնավիրուսային ախտանիշները սկսել են ի հայտ գալ մարտի 25-ին:

«Ինձ մոտ հազ եւ հեւոց կար, բայց ես դա վերագրում էի իմ ասթմային»,- ասել է Բրենդոնը:

Պատանին հաջորդ օրը գնացել է հիվանդանոց պարբերական ստուգման, որտեղ եւ նրա մոտ COVID-19 են ախտորոշել:

«Արդեն կես ժամ հետո ինձ հիվանդասենյակ տարան: Ես զրկվել էի ախորժակից, շատ դժվար էի շնչում: Բարեբախություն էր, որ վերակենդանացման բաժանմունք չընկա եւ ինձ սարքեր չմիացրին»,- պատմել է նա:

Բրենդոնը 3 օր անցկացրել է լիակատար մեկուսացման մեջ, որից հետո նրան տեղափոխել են հիվանդասենյակ՝ 2 այլ կորոնավիրուսով պացիենտի մոտ:

«Ես սարսափելի նյարդայնանում էի, ինձ աշխարհից կտրված էի զգում, քանին որ ոչ ոք չէր կարող ինձ այցելել: Թույլ էին տալիս ինձ մոտ գալ միայն բուժքույրերին եւ բժիշկներին: Դա սարսափելի փորձություն էր»,- խոստովանել է նա:

Բրենդոնը բուժման շնորհիվ արագ ապաքինվել է, եւ շուտով նրան դուրս են գրել՝ ուղարկելով տնային կարանտինի:

Պատանին խոստովանել է, որ տարիքի բերումով իրեն COVID-19 թոքաբորբի հանդեպ անխոցելի էր համարում:

«Դիմում եմ դեռահասներին, որոնք ընկերների մոտ գիշերակացի են գնում, միասին հեծանիվ են վարում, այցելում են լողափեր եւ խմբերով խրախճանք են անում: Հարցրեք ձեզ՝ իսկապե՞ս արժե դրան: Դուք, ախր, վիրուս եք տարածում: Լավ, հնարավոր է, որ դուք հեշտությամբ կհաղթահարեք, բայց չէ՞ որ կարող եք վարակել ձեր ծնողներին եւ տատիկ-պապիկներին: Ինչո՞ւ չմտածել նրանց մասին»,- ասել է նա:

Բրենդոնը դեռահասներին խորհուրդ է տվել կապ պահպանել համացանցի միջոցով եւ տանը մնալ:

«Փողոց դուրս մի՛ եկեք եւ ձեր ընտանիքին մի՛ ենթարկեք վարակվելու վտանգին: Եթե ես կարողացա 17 տարեկանում թոքաբորբով հիվանդանալ, նշանակում է դուք եւս կարող եք»,- ասել է իռլանդացին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել