• Latest news

Նոր կորոնավորուսը չափազանց կենսունակ է․ 1 ժամ 60 աստիճան ջերմության պայմաններում անցկացնելուց հետո այն ունակ էր բազմանալու

17 ապրիլի, 2020  19:49

Նոր կորոնավորուսը շատ ավելի կենսունակ է, քան համարվում էր նախկինում: Պարզելու համար, թե որ ջերմաստիճանի դեպքում է վիրուսը ոչնչանում, Ֆրանսիայում Էքս Մարսել համալսարանի գիտնականներն անցկացրել են հետազոտություն, որի արդյունքները հրապարակվել են bioRxiv պորտալում:

Գիտափորձի ընթացքում կորոնավիրուսի շտամը տեղադրել են ստերիլ սրվակի եւ կենսանյութ պարունակող սրվակի մեջ, որից հետո մեկ ժամի ընթացքում երկու նմուշները տաքացրել են մինչեւ 60 աստիճան ըստ Ցելսիուսի: Պարզվել է, որ մեկ ժամ տաքանալուց հետո ոչ ստերիլ տարբերակում գտնվող վիրուսն ունակ էր բազմանալու: Իսկ այն ամբողջովին ապաակտիվացնել հնարավոր եղավ միայն 92 աստիճանում տաքացնելուց հետո 15 րոպեի ընթացքում:

Գիտնականները նշում են, որ լաբորատորիաների մեծամասնությունում ախտահանումը կատարվում է նյութերը 1 ժամում մինչեւ 60 աստիճան տաքացնելու պայմաններում: Սակայն, ինչպես պարզվել է, վիրուսի բարձր պարունակությամբ նմուշները տաքացնելու համար այդ ջերմաստիճանը բավարար չէ: Հետազոտության հեղինակները հույս ունեն, որ իրենց տվյալները կօգնեն ընտրել կորոնավիրուսն ապաակտիվացնելու առավել համապատասխան միջոցը բժշկական պարագաներն ախտահանելու դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll