• Latest news

Արթրիթի բուժման դեղամիջոցը, պարզվել է, անարդյունավետ է COVID-19-ի դեպքում

28 ապրիլի, 2020  21:20

Սարիլումաբ դեղամիջոցը, որը նախկինում կիրառվել է ռեւմատիկ արթրիթի բուժման համար, անարդյունավետ է COVID-19-ի դեպքում եւ չի բարելավում պացիենտների վիճակը։ Այս մասին հայտնում է այդ դեղամիջոցն արտադող Regeneron ընկերության կայքը։

Գիտնականները որոշ հույսեր էին կապում այդ դեղամիջոցի հետ՝ մտածելով, որ այն կկարողանա կանխարգելել հիվանդության բարդությունները՝ որոնք կապված են իմունային համակարգի գերակտիվության հետ։ COVID-19-ով պացիենտների բուժման գաղափարը ծագել է այն բանից հետո, երբ փետրվարին չինացի գիտնականները հրապարակել էին փոքրիկ հետազոտություն այն մասին, որ նման դեղամիջոցները պոտենցիալ ունեն։ 21 պացիենտ ընդունել է տոցիլիզումաբ դեղամիջոցը, որը ազդեցության մեխանիզմով նման է սարիլումաբին։ Այդ հետազոտության մասնակիցները, որտեղ չկար վերահսկվող խումբ, արագ ապաքինվում էին։

Այժմ արդեն պատրաստ են COVID-19-ով 457 պացիենտների մասնակցությամբ նոր հետազոտության նախնական տվյալները, եւ դրանք ցույց են տալիս, որ սարիլումաբը չի օգնում հոսպիտալացված պացիենտներին, որոնք միացված չեն թոքերի արհեստական օդափոխման սարքին։ Այդ հետազոտության մեջ պացիենտների մի մասը ստացել է փորձարարական դեղամիջոց, մյուս մասը՝ պլացեբո։

Հետազոտության տվյալները թույլ չեն տալիս կարծիք կազմել՝ թեթեւացրել է արդյոք դեղամիջոցը թոքերի արհեստական օդափոխման սարքին միացված հիվանդների վիճակը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել