• Latest news

Նուբար Աֆեյանի ընկերությունը նախատեսում է արդեն հուլիսին թողարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափերը

4 մայիսի, 2020  15:13

Moderna Therapeutics դեղագործական ընկերությունը, որը հիմնադրել է հայտնի բիզնեսմեն Նուբար Աֆեյանը, եւ Lonza Group AG-ն նախատեսում են արագացնել կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութի արտադրությունը:

Փորձարարական mRNA-1273 պատվաստանյութը, որը մշակել է Moderna ընկերությունը, վաղ փուլերում փորձարկում է անցնում ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտում: Արտադրողը նախատեսում է երկրորդ փուլի փորձարկումները սկսել երկրորդ եռամսյակում:

Համագործակցության մասին 10-ամյա համաձայնագրին համապատասխան՝ ընկերությունները մտադիր են տարեկան արտադրել պատվաստանյութի մինչեւ միլիարդ դեղաչափ. ակնկալվում է, որ պատվաստանյութի առաջին խմբաքանակները պատրաստվելու են հուլիսին:

«Կողմերը մտադիր են լրացուցիչ արտադրական լրակազմեր ստեղծել Lonza-ի ձեռնարկություններում, ինչը վերջնարդյունքում թույլ կտա ամբողջ աշխարհում օգտագործելու համար արտադրել mRNA-1273-ի տարեկան 1 միլիարդ դեղաչափին համարժեք նյութեր»,- նշված է ընկերությունների հայտարարության մեջ:

Ապրիլին Moderna-ն ԱՄՆ կառավարական գործակալությունից 483 մլն դոլարի ֆինանսավորում էր ստացել COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումն արագացնելու համար: Բազելում բազավորված Lonza դեղագործական, կենսատեխնոլոգիական եւ սնունդի ընկերությունը ավելի քան 40 հարցում է ստացել կորոնավիրուսի հետ կապված նախագծերի վերաբերյալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll