• Latest news

Կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութը հաջողությամբ փորձարկել են կամավորների վրա

25 մայիսի, 2020  23:10

Կորոնավիրուսի դեմ չինական Ad5-nCoV պատվաստանյութը հաջողությամբ փորձարկել են կամավորների վրա՝ պատվաստանյութն արագ իմունային պատասխան է առաջացրել բոլոր 108 կամավորների մոտ։ Կլինիկական հետազոտությունների առաջին փուլի ընթացքում, որոնք անցկացվել են Կենսատեխնոլոգիաների պեկինյան ինստիտուտի մասնագետների կողմից, պատվաստանյութը նաեւ ցուցաբերել է մարդու համար լավ  տանելի եւ անվտանգ հատկանիշներ։ Հետազոտությունը հրապարակվել է Lancet ամսագրում։

Ինչպես հայտնում է hightech.plus-ը, արդեն մեկնարկել է պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլը՝ 500 մարդու մասնակցությամբ, այս խմբում շեշտը դրվում է պատվաստանյութի փորձարկմանը տարեցների վրա։

Ադենավիրուսային վեկտորի հիմքով պատվաստանյութը ներարկվել է միջմկանային եղանակով՝ մեկ անգամ երեք տարբեր չափաբաժիններով՝ կամավորների յուրաքանչյուր խմբում։ Չեզոքացնող հակամարմինների մակարդակը կամավորների մոտ մեծացել է պատվաստումից հետո 14-րդ օրը եւ գագաթնակետին է հասել 28-րդ օրը։

Գիտնականները նաեւ բոլոր մասնակիցների մոտ գրանցել են կապող հակամարմինների քանակի ավելացում՝ կախված պատվաստանյութի չափաբաժնի հետ։ Այն նաեւ արագ Т-բջջային պատասխան է խթանել փորձարկվողների մեծ մասի մոտ, ընդգծել են նրանք։ Ամենամեծ պատասխանը եղել է միջին եւ բարձր չափաբաժիններով խմբերում։

Ինչ վերաբերում է կողմնակի ազդեցություններին, առավել հաճախ կամավորները բողոքել են ներարկման տեղում ցավից (մասնակիցների 54%-ը), տենդից (46%), հոգնածությունից (44%), գլխացավից (39%) եւ մկանային ցավից (17%)։ Բարձր չափաբաժնով խմբում կամավորներից մեկի մոտ եղել են ավելի լուրջ խնդիրներ՝ հոգնածության, շնչարգելության եւ մկանային ցավի տեսքով, սակայն դրանք պահպանվել են երկու օր։

500 մարդու մասնակցությամբ երկրորդ փուլում գիտնականները պլանավորում են գնահատել միայն ցածր եւ միջին չափաբաժինները։ Հիմնական արդյունքները եւ կողմանկի ազդեցությունները կչափեն պատվաստումից հետո կես տարվա ընթացքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է