• Latest news

Ապացուցվել է սթրեսի եւ սպիտակ մազերի միջեւ կապը

28 մայիսի, 2020  23:33

Ապացուցվել է սթրեսի եւ սպիտակ մազերի միջեւ կապը, հաղորդում է Popmech-ը:

Սակայն մինչ օրս այդ կապի իրական ապացույցներ չեն եղել: Հարվարդի համալսարանի գիտանականները կարողացել են բացատրել այդ կապը:

Մազերի ֆոլիկուլների զարգացումը տեղի է ունենում 3 փուլով՝ անագեն՝ աճի շրջան, կատագեն՝ ռեգրեսիայի շրջան, եւ տելոգեն՝ հանգստի շրջան: Աճի փուլն ակտիվացնում է ցողունային բջիջների 2 տեսակ, որոնցից մեկն անվանում են մազի ֆոլիկուլների ցողունային բջիջներ կամ HFSCs, մյուսը՝ մելանոցիտների ցողունային բջիջներ կամ MeSCs: HFSCs-ի ակտիվացումը հանգեցնում է մազի ֆոլիկուլների ձեւավորմանը: MeSCs-ի ակտիվացումն արտադրում է ամբողջությամբ ձեւավորված մելանոցիտներ, որոնք «գաղթում են» մազի ֆոլիկուլի հիմք եւ արտադրում մելանին, որն էլ ներկում է դրանք: Երբ մելանոցիտները մահանում են եւ դեգեներացվում, ցիկլը կրկնվում է բջիջների նոր «բանակով»:

Երբ հետազոտողները առնետների մոտ սթրես են առաջացրել, հետեւել են «հարվածիր կամ փախիր» ռեակցիային, որը մեծացրել է նորադրենալինի արտադրումը: Այն գործում է ակտիվության եւ ուշադրության բարձրացման համար եւ կապվում է MeSCs մակերեսի հետ: Այդ սթրես-էֆեկտն արագացրել է MeSCs-ի աճը:

Ցիկլի ավարտից հետո  մնացած MeSCs-ի քանակը նվազել է: Հետաքրքիր է, որ նման նվազում է տեղի ունենում տարիքի հետ:

Այժմ գիտնականները փորձում են հասկանալ, թե ինչ դեր է խաղում MeSCs-ը սթրեսի ժամանակ եւ արդյոք նպաստում է ծերացման գործընթացի արագացմանը:    

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել