• Latest news

Գերմանացի փորձագետ-ախտաբանը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու անհնարինության մասին

28 մայիսի, 2020  15:03

Գերմանացի փորձագետ-ախտաբան Ժաննա Շմիդտը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու անհնարինության մասին, հաղորդում է Med-heal-ը:

Նրա խոսքով՝ պատվաստանյութ ստեղծելու համար գլխավոր խոչընդոտը կարող է դառնալ վիրուսի գենոմի՝ սպիտակուցները կոդավորելու ունակությունը: Պատվաստանյութի գործողությունը կայանում է նրանում, որպեսզի ուժեղացնի որոշակի բջիջների իմունային պատասխանը: Կորոնավիրուսն ունակ է «խաբել» բջիջներին՝ դրանց վրա ազդեցություն գործելով:

Ժաննա Շմիդտը նշել է, որ այս պահի դրությամբ ոչ ոք չի կարող երաշխիքներ տալ մարդու անվտանգության համար օրգանիզմում կենդանի թուլացած վիրուս ներարկելու ժամանակ:

Ավելի վաղ ԱՀԿ ներկայացուցիչները հայտարարել են, որ կորոնավիրուսով վարակված ոչ բոլոր մարդկանց մոտ կարող է կայուն իմունիտետ ձեւավորվել: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել