• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր պաղպաղակի «գերչափաքանակը»

1 հունիսի, 2020  09:46

Ամեն օր պաղպաղակ ուտելը վատ գաղափար է. մեծահասակ մարդը կարող է շաբաթական ուտել պաղպաղակի երկու չափաբաժին: Այսպիսի կարծիք է հայտնել բժշկական գիտությունների թեկնածու, բարձր կարգի բժիշկ Վլադիմիր Զայցեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ամեն օր պաղպաղակ ուտել հաստատապես չի կարելի: Մեծահասակ մարդու համար նորման կազմում է շաբաթական երկու պաղպաղակ՝ պայմանով, որ Ղրիմի կամ Սոչիի շոգ կլիմայի պայմաններում ենք գտնվում»,- ասել է նա:

Մասնագետի խոսքով՝ սառը քաղցրեղենի «գերչափաքանակը» կարող է առաջացնել ֆարինգիտ, անգինայի բռնկում, լարինգիտ, ռինոսինուսիտ եւ մի ամբողջ շարք այլ հիվանդություններ:

Զայցեւը հավելել է, որ պաղպաղակին պետք է վերաբերվել որպես «բավականին վտանգավոր մթերքի»: Իսկ կոկորդի բորբոքման հավանականությունը նվազագույնի հասցնելու համար մասնագետը խորհուրդ է տալիս պաղպաղակը գործածել տաք թեյի հետ, ինչպես նաեւ նախապատվություն տալ մրգային սառույցին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ