• Latest news

Ինչպե՞ս ճիշտ չափել մարմնի ջերմաստիճանը. 3 հիմնական կանոն

7 հունիսի, 2020  11:41

Երեք պարզ կանոնների պահպանումը կօգնի չափել մարմնի ջերմությունը առավելագույն ճշտությամբ, ինչպես պնդում է COVID-19-ը բուժելու հարցով Շանհայի փորձագիտական խմբի ղեկավար Չժան Վենհունը:

«Նովոստի Mail.RU» հաղորդում է, որ մարմնի ջերմաստիճանը չափելու բազմաթիվ մեթոդները, մասնագետի խոսքով, իրականում ոչ այնքան ճշգրիտ են: Օրինակ, եթե անհպում ջերմաչափի սենսորը մոտեցնել ձեռքին, ջերմաչափման արդյունքը կարող է սխալ լինել: Այստեղից է առաջանում է առաջին կանոնը. այդ սարքը խորհուրդ է տրվում մոտեցնել ճակատին հնարավորինս ճիշտ արդյունք ստանալու համար:

Երկրորդ կանոնը հետեւյալն է. մի՛ չափեք ջերմությունը սննդի ընդունումից անմիջապես հետո, քանի որ այդ ժամանակ այն շուրջ կես աստիճանով բարձր կլինի: Սպասեք առնվազն մեկ ժամ ուտելուց հետո, որպեսզի ստանաք հնարավորինս ճիշտ արդյունք:

Երրորդ կանոնը ենթադրում է, որ չարժե չափել ջերմությունը ֆիզիկական վարժություններից հետո, քանի որ դրանք նույնպես նպաստում են մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը: Կարելի է չափել ջերմությունը ֆիզիկական մարզումներից առնվազն 30 րոպե անց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել