• Latest news

Դեքսամետազոնը կարող է արդյունավետ լինել COVID-19-ը բուժելիս

16 հունիսի, 2020  18:23

Կորտիկոստերոիդ դեքսամետազոնը կարող է արդյունավետ լինել COVID-19-ը բուժելիս՝ դրա օգտագործումը նվազեցնում է այդ հիվանդությամբ պացիենտների շրջանում մահացությունը։ Այս մասին ասվում է երեքշաբթի օրը բրիտանական RECOVERY կլինիկական հետազոտությունների ղեկավարների տարածած հայտարարության մեջ։

Ինչպես հայտնում է tass.ru-ն, դեքսամետազոնը թույլ է տալիս մինչեւ երրորդ մասով նվազեցնել COVID-19-ի ծանր շնչառական բարդություններով հոսպիտալացված պացիենտների շրջանում մահացությունը։

Ինչպես նշել է հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Փիթեր Հորբին, դեքսամետազոնը դարձել է «առաջին դեղամիջոցը, որը COVID-19-ի դեպքում գոյատեւման ցուցանիշների բարելավում է ցույց տվել»։

Մարտից անցկացվող հետազոտությանը մասնակցում են 11 500 պացիենտներ՝ 175 բրիտանական հիվանդանոցներից։ Հսկայածավալ գիտական նախագծի նպատակը նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածներին բժշկական օգնություն ցուցաբերելիս տարբեր դեղամիջոցների արդյունավետությունը ուսումնասիրելն է։

Հետազոտության 21000 մասնակիցներ ստացել են դեքսամետազոն։ Միաժամանակ ուսումնասիրվել է նաեւ հակառետրովիրուսային լոպինավիր/ռիտոնավիր դեղամիջոցի, ազիտրոմիցին հակաբիոտիկի, տոցիլիզումաբա իմունոդեպրեսանտի, ինչպես նաեւ մալարիայի դեմ հիդրոքսիքլորոխին դեղամիջոցի արդյունավետությունը։

Հետաքրքիր է, որ գիտնականներին նաեւ հաջողվել է բացահայտել այն բանի վկայությունը, որ հիդրոքսիքլորոխինը նվազեցնում է COVID-19-ով հիվանդների շրջանում մահացությունը, թույլ է տալիս արագացնել ապաքինման գործընթացը կամ այլ կերպ է դրականորեն ազդում հիվանդների վիճակի վրա, թեեւ հենց այս դեղամիջոցն է համարվում առավել հեռանկարայիններից մեկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել