• Latest news

Դեքսամետազոնը առաջին դեղն է, որը COVID-19-ով պացիենտների շրջանում մահացության մակարդակը նվազեցրել է. ԱՀԿ

17 հունիսի, 2020  09:33

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գիտական ճեղքում է անվանել կորոնավիրուսային ինֆեկցիայի ծանր ձեւերով պացիենտների բուժման ժամանակ կորտիկոստերոիդ դեքսմետազոնի արդյունավետության վերաբերյալ նոր հետազոտությունը: Հետազոտության տվյալներով՝ այս դեղամիջոցը ԹԱՕ սարքերին միացված պացիենտների մահանալու հավանականությունը 35 տոկոսով նվազեցնում է, իսկ թթվածնային բուժում ստացող մարդկանց մահանալու հավանականությունը՝ 20 տոկոսով:

«Սա առաջին դեղն է, որը նվազեցրել է COVID-19-ով պացիենտների շրջանում մահացության մակարդակը, որոնք թթվածնային բուժման կամ թոքերի արհեստական օդափոխության կարիք ունեն: Սա գերազանց նորություն է, եւ ես շնորհավորում եմ Մեծ Բրիտանիայի կառավարությանը, Օքսֆորդի համալսարանին Մեծ Բրիտանիայի շատ հիվանդանոցների ու պացիենտների, որոնք իրենց ավանդն են բերել այս գիտական ճեղքմանը հասնելու գործում, որը կյանքեր կփրկի»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Դեքսամետազոնը հասանելի հակաբորբոքային դեղամիջոց է, որը բժշկության մեջ օգտագործվում է դեռեւս 1960-ական թվականներից: Այն սովորաբար կիրառվում է բորբոքային հիվանդությունների եւ քաղցկեղի որոշ տեսակների բուժման ժամանակ:

COVID-19-ի բուժման դեպքում դրա արդյունավետության վերաբերյալ հետազոտություններն անցկացվել են Օքսֆորդում: Դեղամիջոցի արդյունավետությունը, սակայն, ապացուցվել է միայն կորոնավիրուսային ինֆեկցիայի ծանր ձեւերով պացիենտների համար. հիվանդության թեթեւ ձեւերով պացիենտները հետազոտությանը չեն մասնակցել:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի բուժման ժամանակ դեքսամետազոնի օգտագործմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել