• Latest news

Իսպանիային եւ Շվեդիային գերազանցել ենք. ՀՀ-ն մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող վարակակիրների թվով աշխարհում արդեն 13-րդ տեղում է

18 հունիսի, 2020  13:30

Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսով վարակվածների թվով հայտնվել է աշխարհում 13-րդ տեղում: Ըստ worldometers.info-ի տվյալների՝ Հայաստանում արդեն գրանցվել է վարակման 18 698 դեպք՝ մեկ միլիոնին բաժին է ընկնում 6310 դեպք:

ԱՄՆ-ն, որը վարակակիրների բացարձակ թվով աշխարհում առաջին տեղն է գրավում (2 234 475), այսօր միլիոնին բաժին ընկնող դեպքերի թվով (6752) 11-րդ տեղում է: 12-րդն է Լյուքսեմբուրգը՝ 6530 դեպքով (4085 գրանցված դեպք):

Իսպանիան, որը երկար ժամանակ վարակակիրների բացարձակ թվով աշխարհում առաջին տեղերում էր, հիմա մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող  դեպքերի թվով (6240) աշխարհում 14-րդ տեղում է:

Շվեդիան, որը խիստ կարանտինային միջոցառումներ չի մտցրել, մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող վարակումների թվով (5404) միայն 16-րդ տեղում է:

Առաջին երեք տեղերը, ինչպես նախկինում, զբաղեցնում են Կատարը, Սան Մարինոն եւ Վատիկանը՝ համապատասխանաբար մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող վարակման 29 622, 20 513 եւ 14 981 դեպքերով: Հարկ է նշել, որ Վատիկանում համաճարակի սկզբից հիվանդացել է միայն 12 մարդ, որոնք բոլորն արդեն ապաքինվել են, արդեն բավականին վաղուց նոր դեպքեր չեն գրանցվում:

Հիշեցնենք, որ դեռեւս 5 օր առաջ Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող COVID-19-ի դեպքերի թվով աշխարհում 15-րդ տեղում էր:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է