• Latest news

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 456 468-ի

19 հունիսի, 2020  11:22

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 456 468-ի, իսկ վարակվածների թիվն արդեն կազմում է 8 586 574: Ըստ worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ աշխարհում ապաքինվել է 4 535 951 պացիենտ:

Աշխարհում վարակակիրների ընդհանուր թվով առաջատարը ԱՄՆ-ն է (2 263 749 դեպք): Երկրորդ տեղում է Բրազիլիան (983 359), երրորդ՝ Ռուսաստանը (561 091), չորրորդ՝ Հնդկաստանը (381 485), հինգերորդ՝ Մեծ Բրիտանիան (300 469):

Հայաստանն այս ցուցանիշով աշխարհում 49-րդ տեղում է. վերջին տեղեկություններով՝ այստեղ արդեն գրանցվել է վարակման 19 157 դեպք: Սակայն մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող դեպքերի թվով Հայաստանը աշխարհում 13-րդ տեղում է:

Ինչ վերաբերում է մահացությանը, աշխարհում մահվան դեպքերի բացարձակ թվով առաջատարը ԱՄՆ-ն է (120 688), երկրորդ տեղում Բրազիլիան է (47 869), երրորդ տեղում՝ Մեծ Բրիտանիան (42 288), չորրորդ՝ Իտալիան (34 514), իսկ հինգերորդ՝ Ֆրանսիան (29 603): Հայաստանն այս ցուցանիշով աշխարհում 54-րդ տեղում է (319 մահ):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել