• Latest news

Կորոնավիրուսն Իտալիա էր թափանցել դեռեւս դեկտեմբերին. հետազոտություն

19 հունիսի, 2020  15:14

Գիտնականները կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերել Միլանի եւ Թուրինի կոյուղաջրերի նմուշներում, որոնք հավաքվել էին դեռեւս 2019 թվականի դեկտեմբերին: Սա ցույց է տալիս, որ Հյուսիսային Իտալիայում կորոնավիրուսը շրջանառվել է դեռեւս մինչ այն, երբ Չինաստանում հայտնեցին վարակման առաջին դեպքերի մասին:

Իտալիայի Առողջության ազգային ինստիտուտը 2019 թվականի դեկտեմբերից 2020 թվականի փետրվար ուսումնասիրել է Հյուսիսային Իտալիայում հավաքված կոյուղաջրերի 40 նմուշներ, հայտնում է dailymail.co.uk-ը: Միլանից եւ Թուրինից դեկտեմբերի 18-ին հավաքված նմուշներում գտել են SARS-Cov-2 նոր կորոնավիրուսի հետքեր:

«Այս հետազոտությունը կարող է օգնել հասկանալ Իտալիայում վիրուսի շրջանառման սկիզբը»,- ասել է Իտալիայի Առողջության ազգային ինստիտուտ կոյուղաջրերի հարցերով փորձագետ Ժեզեֆինա Լա Ռոսան:

Նրա խոսքով՝ դեռեւս 2019 թվականի վերջին կոյուղաջրերում վիրուսի առկայությունը ցույց է տալիս, որ այս վիիրուսը կարող էր աշխարհիր տարբեր երկրներում շրջանառվել դեռեւս մինչ այն, երբ Չինաստանը հայտարարեց առաջին դեպքի մասին. դա դեկտեմբերի 31-ին էր: Սա, սակայն, չի նշանակում, որ երկրում համաճարակը սկսվել է այս առաջին դեպքերից, ընդգծել է փորձագետը:

Կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերվել նաեւ 2020 թվականի հունվարին եւ փետրվարին Բոլոնիայից, Միլանից եւ Թուրինից հավաքված նմուշներում: Հոկտեմբերյան եւ նոյեմբերյան նմուշներում վիրուսը չի հայտնաբերվել:

Նշենք, որ Ֆրանսիայում դեռեւս մայիսին բժիշկները նոր կորոնավիրուս էին հայտնաբերել պացիենտի անալիզի մեջ, որը վերցվել էր 2019 թվականի դեկտեմբերի 27-ին: Իսկ COVID-19-ի առաջին պաշտոնական դեպքը այս երկրում գրանցվել էր շուրջ մեկ ամիս հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել