• Latest news

Հեպատիտ C-ով հիվանդների լյարդը հարմար է փոխպատվաստման համար. հետազոտություն

23 հունիսի, 2020  12:35

Հիվանդները, ում հեպատիտ C-ով վարակված դոնորի լյարդ էր փոխպատվաստվել, հաջողությամբ վերականգնվում են համապատասխան բուժում ստանալուց հետո, ինչպես նաեւ՝ այն հիվանդները, ում առանց վարակի օրգան էր փոխպատվաստվել: Այս մասին նշվում է University of Cincinnati College of Medicine и UC Health-ի գիտնականների նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Liver Transplantation ամսագրում:

Ինչպես պատմում է eurekalert.org-ը, ուսումնասիրության ընթացքում 32 հիվանդնի բաժանել են երկու խմբի. առաջին խմբի հիվանդներին հեպատիտ C-ով դոնորների օրգաններ են փոխպատվաստվել, իսկ երկրորդ խմբի հիվանդներին՝ հեպատիտի բացասական անալիզներով դոնորների: Փորձարարական խմբի հիվանդներից մեկը մահացել է փոխպատվաստման ընթացքում՝ հեպատիտ C-ի հետ կապ չունեցող պատճառներով:

«Մենք պարզել ենք, որ հեպատիտ C-ով վարակված լյարդը կարելի է օգտագործել: Այս միջանկյալ վերլուծության արդյունքները նույնն են. անկախ նրանից՝ կա արդյոք հեպատիտ C-ով օրգանների բուժման կարիք, թե ոչ,- նշել է UC College of Medicine-ի վիրաբուժության պրոֆեսոր, հետազոտության առաջատար հեղինակ Շիմուլ Շահը,- Նրանք, ովքեր վարակված լյարդ են ստացել, բուժվել են վիրուսից»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել