• Latest news

ԱՀԿ-ն կոչ է անում մեծացնել կորոնավիրուսով պացիենտների համար դեքսամետազոնի արտադրությունը

23 հունիսի, 2020  15:06

Արդեն այսօր կորոնավիրուսի ծանր դեպքերի բուժման ժամանակ իր արդյունավետությունն ապացուցած ոչ թանկ ստերոիդի՝ դեքսամետազոնի պահանջարկը գերազանցում է առաջարկը: Այս մասին Ժնեւում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը:

«Նախնական տվյալներով՝ դեքսամետազոն ստերոիդն ունի մեծ պոտենցիալ կորոնավիրուսի ծանր ընթացքով պացիենտներին փրկելու համար: Այժմ մեր խնդիրն է մեծացնել դեղամիջոցի արտադրությունն ամբողջ աշխարհում»,-ասել է նա:

Հեբրեյեսուսը հավելել է, որ արտադրողներն ու մատակարարները պարտավոր են երաշխավորել արտադրանքի որակը, քանի որ այժմ շուկայում անորակ եւ կեղծ դեքսամետազոնի հայտնվելու ռիսկ կա:

Նա հավելել է, որ դեքսամետազոնը պետք է օգտագործվի միայն ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների համար:   

«Հիշեցնում եմ, որ չկա որեւէ ապացույց, որ դեքսամետազոնն արդյունավետ է կորոնավիրուսի թեթեւ ընթացքով պացիենտների համար»,-ասել է նա: 

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՀԿ-ն հայտնել է Օքսֆորդի համալսարանի մասնագետների հետազոտության նախնական արդյունքները, որոնք ցույց են տվել դեքսամետազոնի արդյունավետությունը:

Այդ դեղամիջոցի շնորհիվ ծանր վիճակում գտնվող պացիենտների մահացությունը նվազել է 3 անգամ, իսկ թթվածնի կարիք ունեցող հիվանդների շրջանում մահացությունը՝ 5 անգամ:

«Սա առաջին բուժումն է, որը նվազեցնում է կորոնավիրուսով հիվնադների շրջանում մահացությունը: Սա լավ նորություն է, եւ ես շնորհավորում եմ Մեծ Բրիտանիայի կառավարությանը, Օքսֆորդի համալսարանին, հիվանդանոցներին եւ պացիենտներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել այդ գիտական առաջընթացում»,-ասել է Հեբրեյեսուսը:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է