• Latest news

Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսը 25 վայրկյանում ոչնչացնելու միջոցը

26 հունիսի, 2020  13:38

Նոր կորոնավիրուսը հնարավոր է ոչնչացնել ընդամենը 25 վայրկյանում. այս միջոցը հայտնաբերել են Columbia University-ի գիտնականները: Նրանց հետազոտությունը հրապարակվել է Scientific Reports ամսագրում:

Հատուկ լամպերի ուլտրամանուշակագույն ճառագայթումը SARS-CoV-2 կորոնավիրուսն ապաակտիվացնում է, հայտնում է Lenta-ն: Մասնագետները փորձի ժամանակ վիրուսով աղտոտված նյութը մշակել են լամպի ուլտրամանուշակագույն ճառագայթման տարբեր չափաքանակներով եւ պարզել են, որ քառակուսի սանտիմետրի վրա 5 մեգաջոուլ չափաքանակի դեպքում կորոնավիրուսի տարածումը 6 վայրկյանում 99 տոկոսով նվազում է: Իսկ քառակուսի սանտիմետրի վրա 22 մեգաջոուլի ազդեցության դեպքում 25 վայրկյանում վիրուսը փաստացի ամբողջությամբ ոչնչանում է:

Հետազոտության առաջատար հեղինակ, բժիշկ Դեւիդ Բրեները Reuters-ի հետ զրույցում նշել է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթումն, իհարկե, չի կարող դառնալ դիմակների կրման եւ սոցիալական հեռավորության պահպանման այլընտրանքը, սակայն կարող է COVID-19-ի դեմ պայքարում լրացուցիչ զենք դառնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն եք պատրաստ վճարել բժշկական ապահովագրության համար։
Աշխատավարձի 7-10 տոկոսը
10 000 դրամ եւ ավելի
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 5000 դրամ
Ոչ մի դրամ