• Latest news

Որքանո՞վ են ճշգրիտ Հայաստանում արտադրվող կորոնավիրուսի ախտորոշման թեստերը

1 հուլիսի, 2020  11:25

Հայաստանում արտադրվող կորոնավիրուսի ախտորոշման թեստերը մոտ 98-100% ճշգրտություն ունեն։ Այս մասին են վկայում ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի արած փորձարկումները, իսկ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի կատարած անկախ փորձարկումների մասին կհայտարարվի ավելի ուշ։ Այս մասին լրագրողներին հայտնեց Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման թեստերի մշակման աշխատանքները սկսել են մարտի կեսին։ Առաջին հերթին մասնագետները վերլուծել են գիտական գրականությունը, մշակել թեստերի ստեղծման հնարավոր տարբերակները։ Բուն թեստերը մշակման աշխատանքները սկսել են մայիսի 14-ից, երբ Հայաստան է ժամանել հարկավոր նյութերի երկրորդ խմբաքանակը։

Այս պահի դրությամբ ինստիտուտում պահեստավորված 6000 թեստ կա, որոնք պատրաստ են մատակարարման։ Օրական ինստիտուտը պատրաստ է 2000 նոր թեստ արտադրել, սակայն անհրաժեշտության դեպքում արտադրական ծավալները հնարավոր կլինի ընդլայնել։

Արսեն Առաքելյանի խոսքով՝ ինստիտուտը ՀՀ կառավարությունից ստացել է 250 000 դոլարի նյութեր, որպեսզի մատակարարի 100 000 թեստ։ Այսինքն մեկ թեստի արժեքը կազմում է 2․5 դոլար։ Հավելյալ ֆինանսավորում ինստիտուտը չի ստացել, աշխատանքները իրականացրել են տարեկան տրամադրվող գիտական հետազոտությունների բազային ծրագրի շրջանակում։

«Նույնիսկ եթե այլ ծախսերը ավելացնենք, արժեքը 2․75 դոլարից չի անցնի»,- նշեց մասնագետը։

Նրա խոսքեվ՝ թե՛ հայաստանյան, թե այլ երկրների շուկայի հետազոտությունը ցույց է տվել, որ մեկ թեստի միջին վաճառքի գինը մոտ 10 դոլար է, իսկ հայկական արտադրության թեստի գինը շատ ավելի մատչելի է։ Սակայն այս թեստերի արտահանման մասին դեռ չի խոսվում, նշեց մասնագետը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել