• Latest news

Շոկոլադ․ օգտակա՞ր է, թե՞ ոչ

26 հուլիսի, 2020  20:52

Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ շոկոլադը շատ օգտակար է, այդ թվում՝ մի շարք հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար։ Իսկ մյուս հետազոտություններն ընդգծում են այդ մթերքի վնասակար հատկությունները։ Շոկոլադի հիմնական գործող հատկանիշները ֆլավոնոիդներն ու կակաոյի այլ ուժեղ հակաօքսիդանտները։

Կակաոյի զգալի քանակությունը (մինչեւ 60 տոկոս) պարունակում է միայն սեւ շոկոլադում, ուստի հենց դա է օգտակար, ինչպես համարում են շատերը։ Հաճախ մենք լսում ենք շոկոլադի՝ սրտի եւ անոթների համար օգտակար հատկությունների մասին։ Վերջին 50 տարվա ընթացքում անցկացված հետազոտությունների նորագույն վերլուծությունը, ցույց է տվել, որ շաբաթվա ընթացքում գոնե մեկ անգամ շոկոլադ օգտագործելը նվազեցնում է սրտի հիվանդությունների զարգացման ռիսկը։

Միջինում շաբաթական մեկ անգամ կամ ավելի հաճախ այդ մթերքն օգտագործելը նվազեցնում է այդ ռիսկը 8 տոկոսով։ Սակայն հարկ է նշել, որ սովորաբար շոկոլադի, ինչպես նաեւ մյուս մթերքների ազդեցության շուրջ հետազոտությունները դիտարկողական են։ Դա նշանակում է, որ դրանք չեն կարող համարվել որպես ապացույցներ, որ հենց այդ մթերքի օգտագործումն է ապահովել գրանցված արդյունքները։ Ուստի պետք է հիշել, որ այդպիսի գիտական աշխատությունները միայն մատնանշում են կապը (կորելյացիան) շոկոլադի եւ առողջ սրտի միջեւ։

2017 թվականին արված ամփոփումը ցույց է տվել, որ սրտի եւ անոթների համար սեւ շոկոլադի օգտակարությունն առավել արտահայտված է տարեցների եւ սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի տակ գտնվող մարդկանց համար։ Իսկ երիտասարդները եւ գրեթե առողջ մարդիկ օգուտ չեն ստացել շոկոլադի օգտագործման արդյունքում։

Մեկ այլ հետազոտության համաձայն՝ շոկոլադը կարող է օգտակար լինել անոթների առողջության համար, քանի որ դրանում պարունակվող հակաօքսիդանտները նորմալացնում են անոթների ներքին թաղանթը, իջեցնում զարկերակային ճնշումը, ինչպես նաեւ ազդում են արյան մեջ դրական խոլեստերինի մակարդակի վրա։ 2015 թվականին անցկացվել է ոչ մեծ հետազոտություն շաքարային դիաբետ ունեցող 60 պացիենտի մասնակցությամբ, որը ցույց է տվել սեւ շոկոլադի պոտենցիալն այդպիսի պացիենտների մոտ հիպերտոնիայի դեպքում։

Զարկերակային ճնշման իջեցում է գրանցվել 8 շաբաթ շարունակ օրական 25 գրամ շոկոլադ օգտագործելու դեպքում։ Նույն հետազոտության մեջ սպիտակ շոկոլադը չի ցուցադրել օգտակար հատկություններ։ 2017 թվականին մեկ այլ հետազոտություն ցույց է տվել շոկոլադ օգտագործելու կապը «լավ խոլեստերինի» կոնցենտրացիայի ավելացման հետ, ինչը կարող է նպաստել աթերոսկլերոզի կանխարգելմանը։

Մյուս հետազոտությունները նույնպես կապում են սեւ շոկոլադը կոգնիտիվ գործառույթների, բորբոքումը թուլացնելու, ինսուլինի նկատմամբ զգայում հյուսվածքների լավացման հետ։ Սակայն խոսքը վերաբերում է հենց մուգ կամ սեւ շոկոլադին, իսկ կաթնային եւ սպիտակ շոկոլադի օգտակար հատկությունների մասին գիտնականները գրում են շատ հազվադեպ։

Դա զարմանալի չէ՝ հաշվի առնելով այդ մթերքների կալորիականությունը եւ դրանցում շաքարի եւ ճարպերի մեծ քանակությունը։ Իսկ սեւ շոկոլադը բացի հակաօքսիդանտներից պարունակում է մեծ քանակությամբ կարեւոր հանքանյութեր (երկաթ, մագնիում, պղինձ եւ այլն)։ Սակայն դրանում քիչ չեն նաեւ կալորիաները, շաքարն ու հագեցած ճարպերը, եւ դրա մասին չի կարելի մոռանալ։ Երկաթի օրական չափաբաժնի 67 տոկոսը ստանալու համար պետք է օգտագործել 70-85 տոկոս կակաո պարունակող շոկոլադի 100 գրամ, ինչը 600 կիլոկալորիա է։

Ի դեպ՝ ոչ բոլոր փորձագետներն են համաձայն, որ անգամ սեւ շոկոլադն է օրգանիզմի համար օգտակար մթերք։ Այսպես, թե այնպես, փորձելով հասկանալ, թե ինչ օգուտ է տալիս շոկոլադը, պետք է հիշել, որ բազմաթիվ հետազոտություններ ֆինանսավորվում են շոկոլադի ինդուստրիայից, այդ պատճառով դրանց արդյունքները ոչ միշտ են վստահելի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է