• Latest news

Որքա՞ն ժամանակում է կորոնավիրուսը ջրում ոչնչանում

31 հուլիսի, 2020  12:06

Կորոնավիրուսի մասնիկների մոտ 90 տոկոսը ջրի մեջ մեկ օրում ոչնչանում է: Իսկ 72 ժամում ոչնչանում է մասնիկների 99,9 տոկոսը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Ռոսպոտրեբնադզորի» մամուլի ծառայությանը: Այս տվյալները հիմնված են «Վեկտոր» կենտրոնի ջրի նմուշներում COVID-19-ի կենսունակության որոշման վերաբերյալ հետազոտության վրա:

Այս դեպքում խոսքը սենյակային ջերմաստիճանի ջրի մասին է: Եռացնելը, ինչպես ավելի վաղ է պարզվել, կորոնավիրուսը գործնականում ակնթարթորեն է ոչնչացնում, քանի որ վիրուսն անչափ անկայուն է բարձր ջերմաստիճանների հանդեպ:

Հիշեցնենք, որ «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան ավելի վաղ հայտնել էր, որ նոր կորոնավիրուսը չի բազմանում ո՛չ քաղցրահամ, ո՛չ աղի ջրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել