• Latest news

Գիտնականները հայտնաբերել են ավելի քան 568 գեներ, որոնք քաղցկեղ առաջացնելու հավանականություն ունեն

19 օգոստոսի, 2020  17:14

Բարսելոնայի գիտահետազոտական ինստիտուտի կենսաբժշկական գենոմիկայի լաբորատորիայի գիտնականները ուսումնասիրել են 66 տարբեր տեսակի 28 000 ուռուցքներ եւ հայտնաբերել են 568 գեներ, որոնք խթանում են չարորակ հիվանդությունների զարգացումը:

Այս ուսումնասիրությունը թույլ է տվել թարմացնել ինտեգրված ուռուցոգենոմիկայի հարթակը (IntOGen), որն ուղղված է քաղցկեղի մուտացիաների դրայվեր-գեների նույնականացմանը: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Nature Review Cancer ամսագրում, եւ դրանք իրենցից ներկայացնում են մինչ օրս քաղցկեղի զարգացման հետ կապված գեների առավել ընդգրկուն ցուցակը:

«Դրայվեր-գեների ցուցակը քաղցկեղի հետազոտողներին, ինչպես կլինիկական, այնպես էլ հիմնական հետազոտություններում, տրամադրում է կարեւոր գիտելիքներ եւ ազդում է կլինիկական որոշումների ընդունման վրա»,- ասում է վերլուծության հեղինակ Նուրիա Լոպես-Բիգասը: «Օրինակ, եթե մենք գիտենք, որ ուռուցքի քաղցկեղածին կարողությունը կախված է որոշակի սպիտակուցից, ապա դրա գործառույթին խոչընդոտող դեղամիջոցները ուռուցքաբանների կողմից կարող են օգտագործվել պացիենտի բուժման համար»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել