• Latest news

Երեխաները կարող են կորոնավիրուսի գլխավոր փոխանցողները լինել

21 օգոստոսի, 2020  15:56

Երեխաները կարող են կորոնավիրուսի գլխավոր փոխանցողները լինել: Այս մասին պարզել են Մասաչուսեթսի հիվանդանոցի մասնագետները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Pediatrics-ում:

Lenta.ru-ի հաղորդմամբ՝ հետազոտությանը մասնակցել են 192 երեխաներ եւ չափահասներ 0-22 տարեկան: 49-ի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս հետազոտության սկզբում, եւս 18 երեխա վարակվել է ավելի ուշ: Պարզվել է, որ վարակված երեխաների մոտ շնչուղիներում վիրուսային ծանրաբեռնվածությունն ավելի բարձր է, քան հոսպիտալացված մեծահասակների մոտ: Հենց այդ բարձր ծանրաբեռնվածությունն է առողջ մարդուն վիրուսի փոխանցման գլխավոր գործոնը:

Գիտնականների խոսքով՝ եթե երեխայի մոտ կորոնավիրուսին հատուկ ախտանիշներ են հայտնվում, շատ հաճախ դրանք ընդունվում են որպես այլ հիվանդություններ, այդ թվում՝ գրիպ եւ մրսածություն: Դա դժվարեցնում է կորոնավիրուսի հստակ ախտորոշումը:

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ երեխաներն ավելի վարակիչ են, քան մեծահասակները՝ անկախ կորոնավիրուսի զարգացման: 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել