• Latest news

Գիտնականները գտել են կորոնավիրուսը հաղթահարելու նոր միջոց

28 օգոստոսի, 2020  17:04

Հետազոտողների միջազգային խումբը հայտնաբերել է SARS-CoV-2 կորոնավիրուսի ՌՆԹ-ի նոր հատված, որը կարելի է չեզոքացնել հատուկ հակամարմինների միջոցով։ Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Structural & Molecular Biology ամսագրում։ Դրա մասին հակիրճ ներկայացված է Phys.org-ի մամուլի հաղորդագրության մեջ։

Գիտնականները EY6A հակամարմինն առանձնացրել են COVID-19-ից ապաքինված պացիենտի մոտ։ Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ EY6A-ն SARS-CoV-2-ի մակերեւույթին կապվում է նոր թիրախի հետ, ինչը կարող է կորոնավիրուսի տարածման կանխարգելման նոր միջոց դառնալ։ Ավելի ուժեղ չեզոքացնող արդյունքի կարելի է հասնել ինչպես նոր հակամարմինների, այնպես էլ ACE2 սպիտակուցի դեմ ուղղված հակամարմինների օգտագործման դեպքում, որը, ինչպես արդեն հայտնի է, մասնակցում է վարակված բջջի հետ վիրուսի կապվելուն։

Կախված ֆունկցիայից՝ կապվող հակամարմինները կարող են տարբեր աստիճանի մուտացիաների ենթարկվել։ Պատահական մուտացիան, որը չի տարածվում սպիտակուցի ակտիվության վրա, կարող է դրա կառուցվածքն այնպես փոխել, որ հակամարմիններն այլեւս չեն կարողանա նրա հետ կապվել, սակայն ինքը՝ վիրուսը դեռեւս վտանգավոր է մնում։

Հակամարմիններով բուժումն ունի լուրջ թերություն․ հակամարմինների հանդեպ վիրուսի կայունության զարգացման վտանգ կա։ Սակայն նոր սպիտակուցային թիրախի ամինաթթվային հաջորդականությունը բարձրկոնսերվատիվ է, այսինքն՝ այն թույլ է ենթակա մուտացիաների։

Գիտնականների խոսքով՝ հիվանդությունից ապաքինված մարդկանցից ստացված հակամարմինները կարելի է ներարկել COVID-19-ով պացիենտներին, ինչը կարող է զգալիորեն նվազեցնել հիվանդության ծանրությունը եւ առողջության համար երկարաժամկետ հետեւանքները։

Վերջերս մեկ այլ հետազոտություն ցույց է տվել, որ չեզոքացնող հակամարմիններն ապահովում են կորոնավիրուսով կրկնակի վարակման դեմ լիակատար պաշտպանություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է