• Latest news

Հայաստանում կորոնավիրուսի 205 940 թեստ է անցկացվել

31 օգոստոսի, 2020  14:15

Հայաստանում կորոնավիրուսի 205 940 թեստ է անցկացվել. 1 մլն բնակչությանը բաժին է ընկնում 69 476 թեստ: Այդ ցուցանիշով այսօր Հայաստանն աշխարհում 77-րդ տեղում է:

Աշխարհում 1 մլն բնակչությանը բաժին ընկնող անցկացված թեստերի թվով առաջնորդում են Ֆարերյան կղիզները (93 086 թեստ, 1 մլն բնակչությանը բաժին է ընկնում 1 903 833 թեստ, ընդհանուր բնակչությունը՝48 894 մարդ, այսինքն՝ յուրաքանչյուր բնակչի բաժին է ընկնում մոտ 2 թեստ: Աշխարհում անցկացված թեստերի բացարձակ թվով առաջնորդում են Չինաստանը (90 410 000), ԱՄՆ-ն (81 832 247) եւ Հնդկաստանը (42 307 914):

Worldometers.info/coronavirus/-ի տվյալներով՝ Հայաստանում արդեն գրանցվել է կորոնավիրուսով վարակման 43 781 եւ կորոնավիրուսից մահվան 879 դեպք: Ապաքինվել է 37 722 պացիենտ, 5180 պացիենտ բուժում է ստանում:

Հայաստանում 1 մլն բնկաչությանը բաժին է ընկնում վարակման 14 770 (այդ ցուցանիշով աշխարհում 14-րդ տեղում ենք) եւ մահվան 297 (այդ ցուցանիշով աշխարհում 21-րդ տեղում ենք) դեպք:

Աշխարհում գրանցվել է վարակման 25 403 273 եւ մահվան 850 797 դեպք: Ապաքինվել է . 17 714 919 պացիենտ, 6 837 557 պացիենտ բուժում է ստանում, ընդ որում նրանցից 61 103-ի (1%) վիճակը գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր:   

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել