Ռինովիրուսները՝ ՍՇՎ ամենատարածված հարուցիչները, կարող են խանգարել գրիպի վիրուսին ներթափանցել շնչուղիների բջիջներ: Բացառված չէ, որ հենց դա է պատճառներից մեկը, որով Եվրոպայում 2009 թվականին չտարածվեց խոզի գրիպը:
Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, հետազոտության շրջանակում, որի արդյունքները հրապարակվել են The Lancet Microbe ամսագրում, Յելի համալսարանի գիտնականները վերլուծել են ՍՇՎ ախտանիշներով ավելի քան 13 000 պացիենտների հիվանդությունների պատմությունները: Նրանց ուշադրությունը գրավել է հետաքրքիր փաստ. եթե շնչուղիների բջիջներում ռինովիրուս է առկա, ապա գրիպի վիրուսը բացակայում է: Այդպես է եղել նույնիսկ այն ամիսներին, երբ գրիպի եւ սովորական մրսածության վիրուսները միանման ակտիվություն են դրսեւորել:
«Մենք դիտարկել ենք տվյալները, եւ ակնհայտ է դարձել, որ շատ քիչ մարդկանց մոտ երկու վիրուսները կարող են միաժամանակ հայտնաբերվել օրգանիզմում»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ,դոցենտ Էլեն Ֆոքսմանը:
Ըստ ամենայնի՝ գրիպի վիրուսը չի կարող վարակել հյուսվածքները, որոնցում արդեն ռինովիրուս կա:
Հետազոտողների խոսքով՝ այժմ անհայտ է, թե արդյոք վիրուսների սեզոնային ակտիվությունն ազդում է կորոնավիրուսի վարակման հնարավորության վրա: Դա պարզելու համար հավեյալ հետազոտություններ են պետք, որոնք արդեն սկսվել են:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day