• Latest news

Ակնաբույժի մոտ այցը չհետաձգելու 4 պատճառ

22 սեպտեմբերի, 2020  09:44

Շատերը կարծում են, որ տեսողությունը տարիքի հետ միշտ վատթարանում է եւ դա նորմալ է: Ըստ էության, ամեն ինչ այդքան էլ այդպես չէ, պնդում են փորձագետները:

«Աչքերը տարիքի հետ չեն փչանում, եւ տեսողությունն առանց պատճառի չի կորում,- ասում է Բժշկական գիտությունների դոկտոր, Ֆիլադելֆիայի Wills Eye Hospital հիվանդանոցի ակնաբույժ Դուգլաս Վիսները:- Պետք չէ մտածել, որ պղտորությունը, լաքաները կամ լողացող լաքաները նորմալ են: Ես 50 տարեկանից բարձր բոլոր մարդկանց կոչ եմ անում յուրաքանչյուր տարի ստուգում անցնել»:

Աչքերը կարող են արտացոլել առողջական վիճակը

«Աչքը մարմնի միակ տեղն է, որտեղ կարելի է տեսնել նյարդերն ու արյունատար անոթները»,- ասել է Վիսները:
Աչքերից կարելի է կասկածել այնպիսի հիվանդությունների մասին, ինչպիսիք են հիպերտոնիան, բարձր խոլեստերինը եւ շաքարային դիաբետը: Հաճախ հենց ակնաբույժն է առաջինը հայտնաբերում այդ հիվանդությունները. այդ հիվանդությունները միշտ չէ, որ ախտանիշներ ունեն, որոնք հիվանդը կարող է ինքը նկատել:

«Սրտանոթային հիվանդությունները մեր երկրում դեռ շարունակում են հիվանդանալու եւ մահվան հիմնական պատճառներից մեկը մնալ, եւ եթե մենք դրանք բավական վաղ փուլում հասկանանք, կկարողանանք հաղթահարել եւ կանխել»,- ասել է մասնագետը:

Կարելի է ընդմիշտ հրաժարվել ակնոցից

Կատարակտը (աչքի ոսպնյակի խամրումը) կարող է զարգանալ այնքան դանդաղ, որ հիվանդը կարող է երկար ժամանակ չնկատել տարբերությունը: Ոմանց մոտ կատարակտը սկսում է աճել 50 տարեկանում: Բայց որոշ դեպքերում կատարակտի վիրահատությունը կարող է ազատել ակնոցից: Պրոցեդուրան սովորաբար արագ է (մոտ մեկ ժամ), իսկ վերականգնումը կարճ է տեւում` մինչեւ մի քանի օր:

Ավտոմեքենա վարելը

Եթե ​​գիշերային ժամերին ձեզ համար ավելի ու ավելի դժվար է դառնում վարելը, մասնագետը կարող է օգնել ձեզ ակնոցի համար հատուկ ոսպնյակներ ընտրել, օրինակ` այսպես կոչված, հակաբլիկային ոսպնյակներ: «Եթե դուք առողջ աչքեր ունեք` առանց կատարակտի կամ նվազագույն կատարակտի, ապա ամենատարածված լուծումը հակաբլիլկային ոսպնյակներն են»,- ասել է ակնաբույժը:

Շաքարախտ

Wills-ի ակնաբուժական կլինիկայի ուսումնասիրության համաձայն` շաքարախտով տառապող մարդկանց մոտ 60 տոկոսը հաճախ բաց է թողնում աչքերի ամենամյա ստուգումները, չնայած դա նրանց համար շատ կարեւոր է:

«Շաքարախտն անոթային հիվանդություն է: Աչքի մեջ դա արյունահոսություն եւ ցանցաթաղանթի մեջ հեղուկի արտահոսք է առաջացնում, ինչը կարող է տեսողության կորստի հանգեցնել»,- պարզաբանել է Վիսները:

Վաղ հայտնաբերման դեպքում այդ խնդիրներից մի քանիսը հնարավոր է վերացնել` չնայած, որքան մեծ է վնասը, այնքան դժվար է այն շտկել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Վստահու՞մ եք արդյոք ժողովրդական բժշկությանը։
Այո, գրեթե միշտ ժողովրդական բժշկությանն եմ դիմում։
Որոշ ճիշտ բաներ ժողովրդական բժշկության մեջ երեւի կան։
Ոչ, միայն գիտահեն բժշկությանն եմ վստահում։