• Latest news

Ծխելուց հրաժարվելը եւ ֆիզիկական ակտիվությունը երկարացնում են կյանքը նույնիսկ մի քանի քրոնիկ հիվանդությունների դեպքում․ հետազոտություն

24 սեպտեմբերի, 2020  23:33

Նույնիսկ մի քանի քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ ավելի երկար կապրեն, եթե հրաժարվեն ծխելուց եւ ֆիզիկապես ակտիվ լինեն: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են PLoS Medicine ամսագրում:

Մինչեւ վերջերս բաց էր մնում այն հարցը, թե կարող է արդյոք առողջ կենսակերպը օգնել մի քանի (երկու կամ ավելի) քրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, հիպերտոնիա, բրոնխային ասթմա, միգրեն եւ դեպրեսիա ունեցող մարդկանց ավելի երկար ապրել:

Դա պարզելու համար բրիտանացի գիտնականների խումբը վերլուծել է մոտ 94 000 մարդու առողջությունը եւ կենսակերպը (ֆիզիկական ակտիվությունը, ծխելը, ալկոհոլի օգտագործումը, սննդակարգը), նրանցից յուրաքանչյուրը ունեցել է առնվազն երկու քրոնիկ հիվանդություն: Հետազոտության հեղինակները կենտրոնացել են 36 հիվանդությունների վրա, դիտարկումը տեւել է միջինը 9 տարի:

Ինչպես պարզվել է, ամենաառողջ կենսակերպ ունեցող եւ տղամարդիկ, եւ կանայք միջինը 6,3 տարով եւ 7,6 տարով ավելի երկար են ապրել, քան ավելի քիչ առողջ սովորություններ ունեցող մարդիկ:

Կյանքի տեւողության համար ամենաարժեքավոր սովորությունը, պարզվել է, չծխելն է: 45 տարեկան ծխողները միջինը 6 տարով ավելի քիչ են ապրել, քան չծխողները: Կանոնավոր ֆիզիկական վարժությունները կապված են 2,5 տարվա կյանքի հետ: Հետաքրքիր է, որ առողջ սնունդը եւ ալկոհոլից հրաժարվելը ավելի քիչ արտահայտված ազդեցություն են ունեցել կյանքի տեւողության վրա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել