• Latest news

Սառը ջուրը կարող է օգտակար լինել դեմենցիայի կանխարգելման համար

23 հոկտեմբերի, 2020  21:22

Քեմբրիջի համալսարանի գիտնականները պարզել են, որ սառը ջուրը կարող է օգտակար լինել դեմենցիայի կանխարգելման համար:

Ինչպես պատմում է «Новости Mail.RU»-ն, գիտնականների խումբը հետազոտել է օրգանիզմի ֆիզիոլոգիական ռեակցիաները սառը ջրի նկատմամբ՝ ուսումնասիրելով լողորդներին, ովքեր ամբողջ տարին լողում են Parliament Hill Lido բաց լողավազանում, որտեղ ջուրը չի տաքացվում:

Ձմռանը պարբերաբար սառը ջրի մեջ սուզվող լողորդների արյան մեջ հայտնաբերվել է RBM3 սպիտակուցի բարձր մակարդակ, որը հայտնի է որպես «սառը շոկի սպիտակուց»: Դա ներբջջային սպիտակուց է, որի պարունակությունը մեծանում է շրջակա միջավայրի ջերմաստիճանի իջեցման դեպքում: RBM3-ը արտադրվում է ձմռան քուն մտնող եւ դրանից դուրս եկող կաթնասունների մեջ: Համարվում է, որ այս սպիտակուցը կանխում է նեյրոնների մահը ձմեռային քնի ժամանակ եւ վերականգնում է նեյրոնային կապերը դրանից դուրս գալիս:

Դեռեւս 2015-ին կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նեյրոդեգեներացիայով մկների օրգանիզմը մինչեւ 16-18 աստիճան Ցելսիուս սառեցնելը հանգեցրել է RBM3 սպիտակուցի ակտիվ արտադրմանը եւ քայքայված նեյրոնային կապերի վերականգնմանը: Նոր ուսումնասիրության վերջնական եզրակացությունները դեռ չեն հրապարակվել, բայց փորձագետները կարծում են, որ սառնության (օրինակ` սառը ջրի) օգտագործումը արդեն կարող է առաջարկվել դեմենցիայի կանխարգելման եւ բուժման համար: Բացառված չէ նաեւ այնպիսի դեղամիջոցի հայտնագործումը, որը ձմեռային լողի պատրանք կստեղծի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել