Մարդիկ, ովքեր պարբերաբար կծու կարմիր պղպեղ են ուտում, սովորաբար ավելի երկար են ապրում եւ ավելի հազվադեպ են մահանում սրտի հիվանդությունից: Սա մասին հայտնել են Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի վիրտուալ համաժողովին ներկայացված նոր հետազոտության հեղինակները, հայտնում է մամուլի հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնում է Medportal.ru-ը, կարմիր պղպեղը կապսաիցին է պարունակում, որը, ինչպես համարվում է, կարող է բարելավել սրտանոթային համակարգի գործունեությունն ու նյութափոխանակությունը: Հայտնի են նաեւ դրա պաշտպանիչ հատկություններն աթերոսկլերոզի դեմ: Կարծիք կա, որ կապսաիցինը հակաքաղցկեղային ակտիվություն ունի: Սակայն արդյո՞ք այդ ազդեցությունները բավականաչափ արտահայտիչ են մարդկային կյանքը երկարացնելու համար: Միեւնույն ժամանակ, մտավախություններ կան, որ այդ նյութը մեծ քանակությամբ կարող է մեծացնել ստամոքսի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
Կծու կարմիր պղպեղի` առողջության վրա ազդեցությունը վերլուծելու համար նոր հետազոտության հեղինակներն այս խնդրի վերաբերյալ ավելի քան 4700 հետազոտություն են ուսումնասիրել եւ տվյալներ են հավաքել 570 000 մարդու մասին:
Գիտնականները պարզել են, որ այն մարդկանց համեմատ, ովքեր հազվադեպ կամ երբեք չեն օգտագործում կարմիր կծու պղպեղ, նրանք, ովքեր պարբերաբար այն օգտագործում են.
. սրտանոթային հիվանդություններից մահացությունը 26 տոկոսով ցածր է,
. քաղցկեղից մահացությունը 23 տոկոսով ցածր է,
. բոլոր պատճառներից մահացությունը ցածր է 25 տոկոսով:
«Հատուկ մեխանիզմներ, որոնք կարող են բացատրել մեր արդյունքները, ներկայումս հայտնի չեն: Ուստի անհնար է վստահորեն ասել, որ կարմիր պղպեղը երկարացնում է կյանքը եւ նվազեցնում մահվան վտանգը: Այս նախնական արդյունքները հաստատելու համար պատահականորեն վերահսկվող փորձարկումների ավելի շատ տվյալներ են անհրաժեշտ»,- ասել է Քլիվլենդի կլինիկայի սրտաբան, հետազոտության համահեղինակ Բո Զյուն:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day