• Latest news

Կարմրախտի դեմ պատվաստանյութը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի ծանր ձեւի ժամանակ

21 նոյեմբերի, 2020  13:20

Կարմրուկի, կարմրախտի եւ խոզուկի դեմ պատվաստանյութը (MMR պատվաստանյութ) կարող է նվազեցնել կորոնավիրուսի ծանր ընթացքի ռիսկը: Նման անսպասելի եզրակացության են եկել Ջորջիա նահանգի համալսարանի գիտնականները:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով միկրոկենսաբանության ամերիկյան հանրությանը (ASM), կորոնավիրուսով վարակված 80 պացիենտի մասնակցությամբ հետազոտության ընթացքում պրոֆեսոր Դեւիդ Հարլիին եւ նրա գործընկերներին հաջողվել է բացահայտել հակադարձ կախվածությունը խոզուկի վիրուսի հակամարմինների մակարդակի եւ կորոնավիրուսային վարակի սուր դրսեւորումների միջեւ. որքան օրգանիզմում շատ են եղել խոզուկի վիրուսի հակամարմինները, այնքան քիչ արտահայտված են եղել կոոնավիրուսի ախտանիշները:

Հետազոտության հեղինակներից մեկը՝ Ջեֆրի Հոլդը, նշել է, որ հայտնաբերված օրինաչափությունը կարող է բացատրվել նրանով, թե ինչու է կորոնավիրուսն այդքան հազվադեպ ծանր ձեւով ընթանում երեխաների եւ դեռահասների մոտ. ԱՄՆ-ում եւ Եվրոպայի երեխաներում երեխաները երկու անգամ MMR պատվաստանյութ են ստանում:  

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll