• Latest news

Պատվաստանյութն արդյոք կարո՞ղ է բոլոր մարդկանց կորոնավիրուսից պաշտպանել

24 նոյեմբերի, 2020  20:19

Պատվաստանյութն արդյոք կարո՞ղ է բոլոր մարդկանց պաշտպանել կորոնավիրուսով վարակվելուց։ Օքսֆորդի համալսարանի եւ AstraZeneca ընկերությունների ստեղծած կորոնավիրուսի պատվաստանյութի առաջատար մշակող, պրոֆեսոր Էնդրյու Փոլարդը կասկածում է։

Մեծ Բրիտանիայում գնելու համար նախատեսվող թեկնածու պատվաստանյութերից երեքի փորձարկումների արդյունքները ցույց են տալիս, որ դրանք կարող են կանխել հոսպիտալացման շատ դեպքեր եւ հիվանդության ծանր ընթացքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Սակայն պատվաստանյութը շատ ավելի դժվար է կանխում թեթեւ ձեւի հիվանդության ընթացքը։

«Ոչ մի պատվաստանյութ, հավանաբար, բոլորին չի պաշտպանի»,- ասել է Փոլարդը՝ հստակեցնելով, որ պատվաստանյութերն, այնուամենայնիվ, կկարողանան նվազեցնել կորոնավիրուսով վարակվածների ախտանիշների ծանրությունը։

Խոսելով այն մասին, թե մշակվող պատվաստանյութերն արդյոք հարմարեցվա՞ծ են վիրուսի հնարավոր մուտացիաներին, գիտնականը նշել է, որ մասնագետներին ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ ինֆեկցիայի նոր շտամներին դեղամիջոցների հարմարեցման համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օքսֆորդի համալսարանի եւ բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունների մշակած կորոնավիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութը ցուցադրել է 70 տոկոսանոց միջին արդյունավետություն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է