• Latest news

Գիտնականները հայտնել են օրգանիզմում կորոնավիրուսի տարածմանը խոչընդոտող մթերքների մասին

4 դեկտեմբերի, 2020  18:07

Խաղողի եւ կանաչ թեյի մեջ պարունակվող քիմիական միացություններն արդյունավետորեն խոչընդոտում են մարդու օրգանիզմում նոր կորոնավիրուսի տարածմանը։ Այսպիսի եզրակացություն են կատարել Հյուսիսային Կարոլինայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Frontiers in Plant Science ամսագրում։

Հետազոտողները պարզել են, որ խաղողի եւ կանաչ թեյի մեջ նյութեր են պարունակվում, որոնք կարող են արգելափակել SARS-CoV-2–ի պրոտեազա–ֆերմենտները։ Դրանից բացի, գիտնականները պարզել են, որ սեւ շոկոլադն ու կակաոն նույնպես կարող են նվազեցնել կորոնավիրուսի ֆերմենտների ակտիվությունը։

Հեսենի համալսարանական կլինիկայի Վիրուսաբանության ինստիտուտի (Գերմանիա) գիտնականներն ավելի վաղ պարզել էին, որ եղեսպակի եւ Perilla–ի հիմքով թեյերը օգնում են պայքարել կորոնավիրուսի դեմ։ Նրանց հետազոտությունները ցույց են տվել, որ Perilla–ի եւ եղեսպակի անգամ կարճաժամկետ ընդունումը բավական է վիրուսի վերարտադրումը զգալիորեն ճնշելու համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է