• Latest news▼

Ավոկադոն օգտակար է աղիների միկրոֆլորայի համար. հետազոտություն

17 դեկտեմբերի, 2020  23:35

Ամեն օր ավոկադո ուտելը կարող է էապես բարելավել ձեր աղեստամոքսային տրակտի վիճակը: Այս եզրակացության են հանգել Իլինոյսի համալսարանի գիտնականները:

Ինչպես հայտնում է Eurek Alert-ը՝ ավոկադոն հարուստ է սրտանոթային համակարգի համար օգտակար մոնոհագեցած ճարպերով: Միջին չափի ավոկադոն նաեւ մոտ 12 գրամ մանրաթել է  պարունակում (սննդաբանները խորհուրդ են տալիս օրական 28-ից 34 գրամ մանրաթել ուտել):

Մասնագետների կարծիքով` ավոկադոյի կանոնավոր օգտագործումն օգնում է պահպանել աղիքային միկրոֆլորայի ավելի մեծ մանրեային բազմազանությունը: Բակտերիաները, որոնք ապրում են մարսողական տրակտում, ազդում են օրգանիզմի վիճակի վրա` հատուկ միացությունների` նյութափոխանակների արտադրության միջոցով: Հետազոտությունները ցույց են տվել, որ ավոկադոն նվազեցնում է լեղու թթուները (օգնում է կլանել ճարպը սննդից) եւ բարձրացնում է կարճ շղթայական ճարպաթթուների քանակն օրգանիզմում:

Համարվում է նաեւ, որ ավոկադոն օգտակար է իմունային համակարգի համար. այն վիտամին D եւ վիտամին E է պարունակում - օրգանիզմի համար կարեւոր ճարպալուծվող վիտամիններ. ճարպերի հաշվին հենց ավոկադոյի մեջ այս վիտամինները ճիշտ եւ արագ մարսվում են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll