• Latest news▼

Գիտնականները հայտնել են համավարակի սարսափելի հետեւանքի մասին

25 դեկտեմբերի, 2020  09:47

Կորոնավիրուսի համավարակը սարսափելի է ոչ միայն այն պատճառով, որ COVID-19-ը սպանում է մարդկանց, այլեւ հեռանկարում այն կբերի հակաբիոտիկակայունության տարածմանը, որն իր հերթին նույնպես կսպանի մեծ թվով մարդկանց: Համավարակի սարսափելի հետեւանքները ներկայացված են հոդվածում, որը հրապարակվել է PLOS Pathogens ամսագրում:

Սպասվում է, որ 2050 թվականին ռեզիստենտ ինֆեկցիաների պատճառով ամեն տարի կմահանա շուրջ 10 միլիոն մարդ, ընդ որում՝ վտանգավոր բակտերիաների տարածումը կարագանա COVID-19-ով պայմանավորված հակաբիոտիկների հաճախակի նշանակման պատճառով:

Բոուլդերի Կոլորադոյի համալսարանի գիտնականները հիմա աշխատում են հակաբիոտիկների հանդեպ կայուն մանրէների դեմ պայքարի նոր մեթոդի ստեղծման վրա: SAFIRE մեթոդը նախատեսված է նոր մոլեկուլների որոնման համար, որոնք կօգնեին պայքարել ինֆեկցիաների դեմ: Նրանք 14 400 թեկնածուներից ընտրել են 70 առավել հեռանկարայինները: Ընդ որում՝ դրանցից JD1-ը հատկապես արդյունավետ է եղել գրամբացասական բակտերիաների դեմ: Այս բակտերիաներն ունեն լրացուցիչ արտաքին շերտ, որը նրանց պաշտպանում է հակաբիոտիկներից: Սակայն առաջնային իմունային ռեակցիան JD1-ին օգնում է թափանցել մանրէների մեջ եւ ազդել ներքին թաղանթի վրա:

Հետազոտությունների ժամանակ JD1-ը 95 տոկոսով նվազեցրել է Salmonella enterica գրամբացասական բակտերիաների կենսունակությունը: Ընդ որում՝ կաթնասունների բջիջները անվնաս են մնում:

Ամեն տարի միայն ԱՄՆ-ում 35 հազար մարդ մահանում է ինֆեկցիաների հետեւանքով, որոնք առաջացնում են գոյություն ունեցող դեղերի հանդեպ կայուն բակտերիաները: Մեծ թվով այլ մարդիկ տառապում են դժվար բուժվող ինֆեկցիաներով, ինչպես՝ անգինան, միզուղիների ինֆեկցիաները եւ թոքաբորբը: Նոր հետազոտության հեղինակները նշում են, որ 2050 թվականին բակտերիաների պատճառով ավելի շատ մարդիկ են մահանալու, քան քաղցկեղի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll