• Latest news

Գիտնականները դեռահասներին ֆասթ ֆուդի եւ գազավորված ըմպելիքների օգագործումը թույլ չտալու եւս մեկ պատճառ են նշել

28 դեկտեմբերի, 2020  23:35

Անառողջ սնունդը, որն իր մեջ ներառում է ֆասթ ֆուդ եւ գազավորված ըմպելիքներ, կարող է չափազանց բացասական ազդեցություն ունենալ դեռահասների ոչ միայն ֆիզիկական, այլ նաեւ հոգեկան առողջության վրա: Նման եզրակացության են եկել Քվինսլենդի համալսարանի գիտնականները:

Medportal-ի հաղորդմամբ՝ հեղինակներն ուսումնասիրել են դպրոցներում երեխաների առողջական վիճակի գլոբալ հետազոտության տվյալները, որն անցկացրել է ԱՀԿ-ն 2009-2016 թվականներին: Այդ ծրագրին մասնակցել են ցածր, միջին եւ բարձր մակարդակի եկամուտներով 64 երկրներից 12-15 տարեկան ավելի քան 175 000 դպրոցականներ:

Դպրոցականների առնվազն 7,5 տոկոսը հայտնել է հետագա մեկ տարում սթրեսի ֆոնին քնի հետ կապված խնդիրների մասին, ընդ որում, հետաքրքիր է, որ աղջիկների մոտ այդ դժվարություններն ավելի հաճախ են եղել, քան տղաների մոտ: Գիտնականները նկատել են, որ քնի խախտումներն ուժեղանում են գազավորված ըմպելիքների եւ ֆաստ ֆուդերի օգտագործման դեպքում:    

Գիտնականների խոսքով՝ դեռահասները, որոնք օրական 3 բաժին քաղցր գազավորված ըմպելիք են խմել, 55 տոկոսով ավելի հաճախ են քնի հետ կապված խնդիրների մասին հայտնել, քան նրանց հասակակիցները, որոնք սահմանափակվել են օրական մեկ ընպելիքով:

Հետազոտությունը ցույց է տվել, որ տղաների մոտ, ովքեր կերել են համբուրգերներ եւ ֆրի օրական 4 անգամից ավելի հաճախ, քանի խախտումների հավանականությունը 55 տոկոսով վավելի բարձր է եղել՝ ի տարբերություն նրանց, ովքեր ֆասթ ֆուդ են կերել շաբաթական մեկ անգամ:

Մասնագետները հիշեցրել են, որ վատ քունը շատ բացասաբար է ազդում երեխաների ու դեռահասների ինքնազգացողության եւ կոգնիտիվ ունակությունների վրա: Այդ պատճառով գիտնականները խորհուրդ են տալիս առողջապահական մարմիններին միջոցներ ձեռնարկել դպրոցականների մոտ ոչ միայն սթրեսի մակարդակի նվազեցման համար, այլ նաեւ սահմանափակել հասանելիությունը բարձր կալորիականություն ունեցող մթերքների եւ խմիչքների նկատմամբ:     

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել