• Latest news

Գիտնականներին անհանգստացնում է կորոնավիրուսի ազդեցությունը ուղեղի եւ նյարդային համակարգի վրա

8 հունվարի, 2021  12:29

Տեխասի համալսարանի, Լեսթերի համալսարանի եւ Նոթինհեմի թագավորական բժշկական կենտրոնի գիտնականները մտադիր են գլոբալ հեազոտություն սկսել՝ կորոնավիրուսի երկարատեւ ազդեցությունը մարդու ուղեղի եւ կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) վրա ուսումնասիրելու համար:

Ինչպես պատմում է The Daily Mail-ը, գիտնականները մտահոգված են, որ COVID-19-ը վարակվելուց մի քանի տարի անց կարող է երկարատեւ վնաս հասցնել ուղեղին եւ կենտրոնական նյարդային համակարգին: Հետեւաբար, գիտնականները ցանկանում են պարզել՝ կարող է արդյոք վիրուսը հանգեցնել կոգնիտիվ գործառույթների նվազման, Ալցհեյմերի, Պարկինսոնի կամ դեմենցիայի այլ ձեւերի:

Ներկայումս չկա ապացույց, որ կորոնավիրուսը հետագայում եւս կարող է իսկապես հանգեցնել Ալցհեյմերի հիվանդության զարգացման: Բայց արդեն հայտնի է, որ վիրուսը կարող է ներթափանցել ուղեղի մեջ՝ արդեն կա առաջին ապացույցը, որ այն քթով անցնելուց հետո լորձաթաղանթի միջով կարող է վարակել գլխուղեղի նեյրոնները: Նախորդ հետազոտությունները նույնպես վկայում են, որ COVID-19-ը կարող է հետագայում դելիրիա, ինսուլտ եւ նույնիսկ կաթված առաջացնել:

Հետազոտության առաջատար հեղինակ, Տեխասի համալսարանի բժիշկ Գաբրիել դե Էրաուսկինը կարծում է, որ կորոնավիրուսի ազդեցությունը չի սահմանափակվի այս կարճաժամկետ սուր ախտանիշներով, ամենայն հավանականությամբ՝ այն կդրսեւորվի քրոնիկ հիվանդություններում։

Հետազոտությանը կմասնակցեն գիտնականներ ավելի քան 30 երկրներից, որոնք կվերահսկեն մոտ 40 000 մարդու վիճակը: Հետազոտության առաջին արդյունքները կլինեն 2022 թվականին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել