• Latest news

Ինչպես խուսափել մարզադահլիճում կորոնավիրուսով վարակվելուց

8 հունվարի, 2021  15:37

Ամանորյա տոներից հետո շատերը ցանկանում են վերադառնալ մարզադահլիճներում եւ ֆիթնես-ակումբներում մարզվելուն: Բայց ինչպես կարելի է խուսափել նշված վայրերում կորոնավիրուսով վարակվելուց: Այս մասին մի քանի խորհուրդներ է տվել իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկը (Ռուսաստան):

Ինչպես հայտնում է RT-ն, առաջին հերթին պետք է ստուգել՝ կատարում է արդյոք մարզադահլիճը վարակի տարածումը կանխելու համար սահմանված կանոնները:

«Առաջին՝ եթե ընդմիջումից հետո գալիս եք ֆիթնես-ակումբ, պետք է համոզվել, որ դրանցում աշխատում են օդափոխիչները (...) Երկրորդ՝ պետք է համոզվել, որ երբ ակումբում եք, այն պարբերաբար մաքրվում է ախտահանիչ միջոցներով»,- ասել է մասնագետը` հավելելով, որ մաքրման փաստը կարելի է որոշել քլորի թույլ հոտով:

Նրա խոսքով՝ համավարակի պայմաններում դահլիճներում այցելուների առավելագույն քանակը պետք է սահմանափակվի: Ջուրն ավելի լավ է բերել ձեզ հետ, իսկ սպորտով զբաղվելու ժամանակ խորհուրդ է տրվում կրել դիմակ` ցանկալի է բամբակյա, բայց ոչ մեկանգամյա օգտագործման: Սպորտով զբաղվելիս արագ շնչառության եւ հազի դեպքում ավելի շատ աերոզոլ է արտանետվում, քան հանգիստ շնչելիս, այդ պատճառով վարակի փոխանցման ռիսկը մարզադահլիճներում տեսականորեն ավելի բարձր է, քան այն սենյակներում, որտեղ մարդիկ ֆիզիկական վարժություններ չեն կատարում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll