• Latest news

Ի՞նչ հիվանդություններ կարող է ցույց տալ փորի փքվածությունը

6 փետրվարի, 2021  18:44

Փորի փքվածությունը կարող է լինել ոչ միայն գազեր առաջացնող մթրքների գործածման հետեւանք, այլեւ աղիների քաղցկեղի ախտանշան, պնդում են Բրիտանական ուռուցքաբանական ասոցիացիայի մասնագետները:

Փքվածությունը կարող է լինել ասցիտի նշան՝ վիճակ, որի դեպքում փորում հեղուկ է հավաքվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այս վիճակը կարող է ուռուցքային հիվանդության զարգացման առաջին նշանը լինել:

Քաղցկեղից բացի, փորի փքվածությունը կարող է ցույց տալ գաստրոպարեզի զարգացումը (ստամոքսի դատարկման քրոնիկական հապաղում, որը կապված չէ մեխանիկական խոչընդոտի հետ, բերում է սնունդի պահպանմանը եւ ստամոքսի պատերի լայնանալուն), գրգռված աղիների համախտանիշը, ցելիակիան (գլյուտենի անհանդուրժողականությունը) կամ մարսողության խանգարումը (փորկապություն):

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել