• Latest news

Հայաստանում երեք մարդու մոտ հայտնաբերվել է թե՛ H3 ենթատեսակի գրիպ, թե՛ կորոնավիրուս

2 մարտի, 2021  13:27

Հայաստանում երեք մարդու մոտ հայտնաբերվել է թե՛ H3 ենթատեսակի գրիպ, թե՛ կորոնավիրուս: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը:

Բոլոր երեք պացիենտներն այս պահին բուժման մեջ են, եւ, մասնագետի խոսքով, նրանց վիճակի մասին այս պահի դրությամբ դեռ վաղ է որեւէ բան ասել:

Ռոմելլա Աբովյանը հիշեցրեց, որ տարիներ շարունակ Հայաստանում գործում է սուր շնչառական վարակների եւ գրիպի դետքային համաճարակաբանական հսկողության համակարգ, որի շրջանակում գրիպի եւ ՍՇՎ-ի սեզոնի ընթացքում դետքային կետերից, այսինքն ընտրված բժշկական հաստատություններից ստացվում են նմուշներ, որոնք հետազոտվում են լաբորատորիայում՝ երկրում շրջանառող շտամները բացահայտելու համար:

Ըստ այդ հետազոտությունների՝ այս տարի Հայաստանում շրջանառում է գրիպի Ա տեսակի H3 ենթատեսակը: Ավելին՝ արդեն հայտնաբերվել է երեք պացիենտ, ում մոտ գրիպի H3 ենթատեսակով վարակումը ուղեկցվում է կորոնավիրուսային վարակով:

«Եթե մարդը միանգամից վարակվում է ե՛ւ գրիպով, ե՛ւ կորոնավիրուսով, հիվանդությունների կլինիկական ընթացքը կարող է ավելի ծանր լինել՝ ինչ մեկ վիրուսի դեմ պայքարի օրգանիզմը, ինչ երկու վիրուսի: Այդ իսկ պատճառով կցանկանայի հորդորել բնակչությանը մինչեւ կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկը գոնե գրիպի դեմ պատվաստվել: Գրիպի դեմ պատվաստանյութերը առկա են, գործընթացը՝ անվճար», - նշեց մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է