• Latest news

ԱՄՆ-ում ծխողների եւ թոքերի քաղցկեղով հիվանդների թվի շոշափելի անկում է արձանագրվել

12 օգոստոսի, 2014  15:19

Տարիներ շարունակ քաղցկեղն առավել հաճախ ԱՄՆ բնակիչների թոքերն էր ախտահարում` կանանց պարագայում զիջելով միայն կրծքագեղձի քաղցկեղին, իսկ տղամարդկանց դեպքում՝ շագանակագեղձի: Այդուհանդերձ, քաղցկեղի ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ վերջին տարիներին թոքերի քաղցկեղով հիվանդների թվի շարունակական անկում է գրանցվել, ինչը, փորձագետների համոզմամբ, անմիջականորեն ծխողների թվի նվազման հետեւանք է, հաղորդում է Medical Daily-ն:

Հետազոտության հեղինակը՝ դոկտոր Դենիզ Ռիդել Լյուիսը, գործընկերների հետ միասին, տվյալներ է հավաքագրել՝ 1977-2010թթ. թոքերի քաղցկեղով ախտորոշված՝ տարբեր ազգային եւ ռասայական պատկանելություն ունեցող հիվանդների մասին, որոնք, ըստ հիվանդության տեսակի՝ հարթաբջջային, մանրաբջջային, խոշորաբջջային, ադենոիդ, այլ կամ չբացահայտված, մի քանի խմբերի են բաժանվել:

Տվյալների ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերջին 20 տարիներին, ի տարբերություն այլ էթնիկ խմբերի, սեւամորթ ու սպիտակամորթ կանանց եւ տղամարդկանց շրջանում թոքերի քացկեղի ախտորոշման թվի շոշափելի անկում է գրանցվել: Անկում արձանագրող ցուցանիշներ են նկատվել նաեւ հարթաբջջային ու մանրաբջջային քացկեղով հիվանդ տղամարդկանց շրջանում: Ինչ ադենոկարցենոմային է վերաբերում, 1990թ.-ից մեկնարկած անկման տենդենցը, հատկապես կանանց շրջանում, 2005թ.-ից է վեր կանգ է առել եւ հակառակ ուղղությամբ զարգանալու միտումներ արձանագրել:

«Լավ նորությունն այն է, որ թոքերի քաղցկեղով հիվանդների թիվն, ընդահանուր առմամբ, նվազում է: Թեւեւ որոշ ենթատիպերի պարագայում տենդենցն այնքան էլ ակնառու չէ, ինչի հիմքում ընկած պատճառները հասկանալի չեն մեզ համար», - նշել է դոկտոր Լյուիսը՝ Healthday News պարբերականին տված հարցազրույցի ժամանակ: 

Այդուհանդերձ, փորձագետները վստահ են, որ հիվանդների թվի ընդհանուր նվազման պատճառը ծխողների թվի անկումն է: Ի միջի այլոց, ադենոիդ քաղցկեղով հիվանդների թվի աճը կարող է խեժի ու նիկոտինի ցածր բաղադրությամբ սիգարետ ծխելու հետեւանքը լինել, քանի որ այդ պարագայում մարդիկ ծուխն ավելի խորն են ներս քաշում եւ թոքերի հեռավոր տարածքներ հասցնում, որտեղ էլ ադենոիդ քաղցկեղի զարգացման հնարավորություն է առաջանում:

Ասել է, թե՝ թոքերի քաղցկեղից խուսափելու լավագույն եղանակը սիգարետից լիարժեք հրաժարումն է՝ նշում են փորձագետները:

Քաղցկեղի ամերիկյան ասոցիացիայի կողմից հրապարակված տվյալների համաձայն, թոքերի քաղցկեղից մահացության դեպքերի 80 տոկոսի պարագայում անմիջական մեղավորը հենց ծխելու սովորությունն է: Ի միջի այլոց, ծխող մարդու հետ ապրելու դեպքում էլ հիվանդության առաջացման 20-30 տոկոսով բարձր հավանականություն է սպառնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է