• Latest news

Ավելորդ քաշը կարող է օգտակար լինել կանանց համար. հետազոտություն

24 մարտի, 2021  18:17

Ավելորդ քաշ ունեցող կանայք ավելի լավ են պաշտպանված վաղաժամ մահվան ռիսկից: Այս մասին ասվում է նոր ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Journal of American Heart Association ամսագրում:

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ մկանային  եւ ճարպային մեծ զանգված ունեցող կանանց մոտ սրտային հիվանդությունից մահանալու ռիսկը 42%-ով ցածր է, քան նրանց մոտ, ում մոտ փոքր է մկանային եւ ճարպային զանգվածը:   

Փորձի շնորհիվ հետազոտողները պարզել են կանանց եւ տղամարդկանց ֆիզիոլոգիական տարբերությունները մարմնի կազմի եւ սրտի հիվանդությունից մահանալու վտանգը դիտարկելիս: Օրինակ ՝ ճարպային եւ մկանային զանգվածի մեծ տոկոս ունեցող տղամարդկանց շրջանում սրտի հիվանդությունից մահանալու հավանականությունը 26%-ով ցածր է, քան նրանց մոտ, ովքեր ցածր ցուցանիշ ունեին երկու ցուցանիշներով: Սրտի խնդիրներից վաղաժամ մահվան ռիսկը կրճատվել է 60%-ով` ճարպի ցածր պարունակության եւ մկանների մեծ զանգվածի շնորհիվ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել