• Latest news

Վիժման սպառնալիքի դեմ հայտնի դեղամիջոցը կարող է վտանգավոր լինել երեխայի համար․ հետազոտություն

27 մարտի, 2021  22:27

Հիդրոքսիպրոգեստերոն կապրոատը (պրոգեստերոնի սինթետիկ անալոգը), որը նշանակում են վիժման սպառնալիքի դեպքում, կարող է վտանգավոր լինել երեխայի համար, ինչպես պարզել են Տեխասի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները:

Հիդրոքսիպրոգեստերոն կապրոատը պրակտիկայում ներդրվել է 50-ականներին, իսկ 2020-ին ամերիկյան մասնագետները առաջարկել են հրաժարվել դրանից, քանի որ արդյունավետությունը հաստատված չէ:

Վերջերս պարզվել է, որ դեղամիջոցը երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից անվտանգ չէ: Նախկինում սինթետիկ հորմոնի անալոգներն արդեն կապել են որոշ խնդիրների հետ: Օրինակ, էստրոգեն հորմոնի սինթետիկ անալոգ դիետիլստիլբեստրոլը, որը նշանակում էին հղի կանանց 70-ականներին, մեծացնում է քաղցկեղի որոշ ձեւերի ռիսկը այդ կանանց դուստրերի մոտ արդեն հասուն տարիքում: Վերջին հետազոտության շրջանակներում փորձագետները վերլուծել են 1959-1967 թվականներին ծննդաբերած կանանց երեխաների առողջության վերաբերյալ տվյալները:

Ընդ որում, 181 կին հղիության ընթացքում ստացել է հիդրոքսիպրոգեստերոն կապրոատ: Իսկ շուրջ 18 500 ծնված երեխաներից գրեթե 1000-ի մոտ 18-58 տարեկան հասակում քաղցկեղ է ախտորոշվել: Ընդհանուր առմամբ, դեղամիջոցն ընդունած մայրերի մեծացած երեխաների մոտ քաղցկեղի զարգացման ռիսկը ավելի քան 2 անգամ ավելացել է: Վիճակագրության համաձայն, քաղցկեղի դեպքերի 65%-ը ախտորոշվել է 50 տարեկանից ցածր մարդկանց մոտ:

Հաճախ հիդրոքսիպրոգեստերոն կապրոատի ազդեցության հետեւանքով զարգացել է հաստ աղիքի եւ ուղիղ աղիքի քաղցկեղ (ռիսկը բարձր է 5 անգամ), ինչպես նաեւ շագանակագեղձի քաղցկեղ (ռիսկը բարձր է 4 անգամ): Հայտնաբերվել է նաեւ կրծքի եւ արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման ռիսկ, չնայած ոչ այնքան նշանակալի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է