• Latest news

Ինչպե՞ս ավելի արագ եւ ավելի լավ քնել. մասնագետի խորհուրդները

5 ապրիլի, 2021  23:24

Քնի խանգարումների դեմ պայքարի մասին գրքի հեղինակ, ամերիկացի նյարդաբան Քրիս Ուինթերը կիսվել է մի քանի խորհուրդներով, որոնք կարող են օգտակար լինել այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ավելի արագ եւ ավելի լավ քնել:

Men's Health պարբերականը գրում է, որ մասնագետը խորհուրդ է տալիս անքնությունից տառապող մարդկանց մի քանի աստիճանով իջեցնել ննջասենյակի ջերմաստիճանը: Բանն այն է, որ զովությունն օգնում է ձեզ քնել եւ ավելի երկար քնել:

«Տարածված է այն համոզմունքը, որ քնի հետ կապված ցանկացած խնդիր կարելի է շտկել՝ ավելի լավ ներքնակ, ավելի փափուկ բարձ, բարձր տեխնոլոգիական պիժամա գնելով»,- ասել է Ուինթը՝ նշելով, որ իրականում ամեն ինչ այդպես չէ եւ նշված իրերի դերն այնքան էլ մեծ չէ, ինչպես կարող է թվալ:

Մասնագետի խոսքով՝ կա քունը բարելավելու մի քանի մեթոդ. մարզվելը, ալկոհոլի օգտագործման նվազեցումը, մեդիտացիան: Բացի այդ, խորհուրդ է տրվում միշտ քնել եւ արթնանալ միեւնույն ժամին:
«Քնի կայուն ժամանակացույցի առկայությունն օգնում է ուղեղին հասկանալ, թե երբ է գալիս քնելու ժամանակը»,- ասել է նյարդաբանը:


Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել