• Latest news

Գիտնականները քաղցկեղի դեմ արդյունավետ բնական միացություն են սինթեզել

22 ապրիլի, 2021  23:35

Պերդյուի համալսարանի (ԱՄՆ) գիտնականներն առաջին անգամ բնական միացություն են սինթեզել՝ կուրկուզոն D, որը կարող է ճնշել ուռուցքային սպիտակուցի ակտիվությունը, որը շատ քաղցկեղներ անխոցելի դարձնում է: Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American Chemical Society-ում:

Ըստ Phys.org-ի մամուլի հաղորդագրության՝ կուրկուզոնների հետ կապված քիմիական միացությունները ստացվում են Jatropha curcas թփից: Գիտնականներին հայտնի է կուրկուզոնների A, B, C եւ D հակաքաղցկեղային հատկությունները, որոնք նոր հետազոտության շրջանակներում փորձարկվել են կրծքի քաղցկեղի բջիջների վրա:

Պարզվել է, որ կուրկուզոն D-ն արդյունավետորեն ճնշում է ուռուցքային պրոտեինների BRAT1 ակտիվությունը, որը վերականգնում է քաղցկեղի բջիջների ԴՆԹ-ն՝ երկարացնելով չարորակ հյուսվածքների կյանքը:

Հետազոտողները վաղուց են գենոմները վնասելու եղանակներ փնտրում, որպեսզի դրանով քաղցկեղի բջիջներն այնպես ոչնչացնեն, որ ուռուցքի աճը կանգնի եւ մետաստազներ չառաջանան: Կան դեղամիջոցներ, որոնք ունակ են ճնշել ուռուցքային բջիջների տարածումն այլ հյուսվածքներում եւ օրգաններում, սակայն մինչ այժմ BRAT1-ն արգելակող միացություններ հայտնի չեն:

Հետազոտողները պարզել են նաեւ, որ կուրկուզոն D- ի հետ համատեղ ԴՆԹ-ն վնասող դեղամիջոցների հետ համակցված թերապիան նույնիսկ ավելի արդյունավետ է, քան յուրաքանչյուր միացությունն առանձին:

Բանն այն է, որ նույնիսկ փոքր քանակությամբ կուրկուզոն արտադրելու համար մեծ քանակությամբ թուփ է անհրաժեշտ, պատրաստել, եւ դժվար է միացություններն առանձնացնել արմատներում պարունակվող այլ քիմիական նյութերից: Մոտ մեկ քառորդ թեյի գդալ առանձնացնելու համար հարկավոր է մոտ 50 կիլոգրամ չոր արմատ ստանալ: Սակայն հետազոտողները կուրկուզոն պատրաստելու պարզ եւ էժան եղանակ են գտել քիմիական սինթեզի 9-12 քայլով՝ դեղագործական օգտագործման համար հարմար քանակությամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել