• Latest news

Որոշ հիվանդությունների ռիսկը կարող է կախված լինել արյան խմբից

30 ապրիլի, 2021  20:23

Արյան որոշակի տեսակներ ունեցող մարդկանց շրջանում որոշ հիվանդությունների ռիսկն ավելի բարձր է, այդ թվում` հղիության հիպերտոնիայի եւ երիկամների քարերի: Այս մասին հաղորդվում է eLife ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Medportal.ru-ի փոխանցմամբ` Կարոլինսկայի ինստիտուտի փորձագետները վերլուծել են շուրջ 5.1 միլիոն մարդու տվյալները` պարզելու համար արյան խմբերի եւ ավելի քան 1200 հիվանդությունների միջեւ կապը:

Ըստ գիտնականների` ավելի վաղ հայտնի էր, որ արյան 0 (I) խմբով մարդիկ ավելի հազվադեպ են սրտանոթային հիվանդություններ են ունենում, քան A (II) եւ B (III) խմբերի ունեցող մարդիկ: Նոր հետազոտությունը հաստատել է այս եւ մի շարք այլ հին տվյալներ, ինչպես նաեւ որոշ նոր կապեր է գտել:

Ընդհանուր առմամբ, գիտնականները կապ են գտել արյան խմբի եւ 49 հիվանդությունների միջեւ: Պարզվել է, որ արյան A խմբով մարդիկ ավելի շատ են ենթարկված թրոմբերի առաջացման ռիսկին, իսկ 0- արյան խումբ ունեցողները` մակարդման խանգարումների: Բացի այդ, 0 խմբի կանանց մոտ հղիության ընթացքում ավելի հաճախ է զարկերակային հիպերտոնիա զարգանում: Ըստ գիտնականների` դրական ՌԳ (Rh +) նույնպես կապված է այս պաթոլոգիայի հետ:

Այս հետազոտության նոր բացահայտումը փոխկապակցվածությունն էր արյան խմբերի եւ երիկամներում քարերի առաջացման վտանգի միջեւ: B խումբ ունեցող մարդկանց մոտ դրանց առաջացման ռիսկն ավելի ցածր է, քան արյան մյուս խմբեր ունեցողների մոտ:



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել