• Latest news

Կարո՞ղ են արդյոք վիտամինները պաշտպանել քաղցկեղից եւ սրտի հիվանդություններից

8 մայիսի, 2021  10:26

Վիտամինների ընդունումը, ամենայն հավանականությամբ, չի պաշտպանի մարդուն քաղցկեղից եւ սրտանոթային հիվանդություններից: Միացյալ Նահանգների կանխարգելիչ ծառայությունների աշխատանքային խմբի (USPSTF) կողմից անցկացված հետազոտությունը պարզել է, որ ներկայումս քիչ տվյալներ կան՝ պարզելու առանձին կամ զուգավորված եւ պոլիվիտամինային հավելումների մեծ մասի օգուտներն ու վնասները: Սակայն մասնագետները խորհուրդ են տալիս չօգտագործել բետա-կարոտին եւ վիտամին E՝ սրտանոթային հիվանդությունների եւ քաղցկեղի կանխարգելման համար:

Էլիզաբեթ Ա. Օ'Քոնորը եւ նրա գործընկերները՝ Kaiser Permanente հետազոտությունների կենտրոնից (ԱՄՆ), ուսումնասիրել են վիտամինների եւ հանքանյութերի օգուտներն ու վնասները՝ առողջ մեծահասակների սրտանոթային հիվանդությունների եւ քաղցկեղի կանխարգելման համար: Նրանք վերլուծել են 694.084 մասնակիցների 78 հետազոտությունների տվյալները:
Պարզվել է, որ, պլացեբոյի համեմատ, կալցիումով կամ առանց դրա վիտամին D-ն կապված է բոլոր պատճառներից, այդ թվում՝ քաղցկեղից, մահվան ավելի ցածր ռիսկի հետ: Սակայն այլ վիտամիններն այդքան էլ օգտակար չեն եղել:

Բետա-կարոտինը՝ A վիտամինով կամ առանց դրա, կապված է եղել սրտանոթային մահացության եւ թոքերի քաղցկեղի բարձր ռիսկի հետ: Ավելին, ինչպես պարզվել է, վիտամին E-ն դրական ազդեցություն ունի բոլոր պատճառներից մահացության, սրտանոթային հիվանդությունների եւ քաղցկեղի վրա: Մուլտիվիտամինները, վիտամին A-ն, C վիտամինը, կալցիումը եւ սելենը նույնպես ազդեցություն չեն ունեցել ընդհանուր մահացության, սրտանոթային հիվանդությունների կամ քաղցկեղի վրա:

Հիմնվելով այս արդյունքների վրա՝ USPSTF-ն խորհուրդ չի տալիս բետա-կարոտին կամ վիտամին E-ով հավելումներ օգտագործել՝ սրտանոթային հիվանդությունների կամ քաղցկեղի կանխարգելման համար: Ինչ վերաբերում է այլ պոլիվիտամինային հավելումներին, ինչպես նաեւ առանձին կամ զուգավորված սննդային հավելումների, ապա, ըստ մասնագետների, գոյություն ունեցող տվյալները բավարար չեն՝ դրանց օգտագործման օգուտներն ու վնասները գնահատելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է