Մեր մեջ ապրող 10 մակաբույծ

16 օգոստոսի, 2014  23:34

Միջատներ, սարդեր, օձեր… Այս եւ մի շարք այլ՝ տհաճ արտաքին ունեցող կենդանիների մասին պատկերացնելիս անգամ կարող եք անիրական քորի զգացողություն ունենալ: Սակայն, չգիտես ինչու, հաճախ մոռանում ենք շատ ավելի վնասակար կենդանիների՝ մակաբույծների մասին, որոնք կարող են անհամեմատ մոտ՝ մարդու օրգանիզմում ապրել, հիշեցնում է Medical Daily-ն:

Թեեւ ճանճերի ու մոծակների անդադար բզզոցից անգամ կարող եք զզվանքի զգացողություն ունենալ, բայցեւայնպես, դրանք անմեղ արարածներ են՝ մակաբույծների համեմատ, որոնք կարող են կյանքի համար իրական սպառնալիք ներկայացնել:  YouTube տեսածառայության AllTime10s ալիքից ստորեւ բերված հղմամբ կարող եք մարդու ներքին օրգաններով սնվող 10 ամենասարսափելի մակաբույծների մասին տեղեկանալ: Դրանցից մեկը Trypanosoma brucei-ն է, որը կարող է Աֆրիկյան տրիպանոսոմոզ՝ «քնեցնող հիվանդություն» առաջացնել: Ծանրագույն նյարդաբանական խանգարում հրահրող մակաբույծը ցեցե ճանճից է մարդու օրգանիզմ անցնում: Իսկ փոքր աղիներում բնակվող Ascaris lumbricoides որդը օրական կարող է մինչեւ 200 հազար ձու դնել: Այն 35 սանտիմետր երկարություն ունի եւ կարող է տանտիրոջ աղիներում, առանց որեւէ ախտանշան դրսեւորելու, մինչեւ անգամ երկու տարի ապրել:

Թեեւ տեսանյութում նշված բոլոր մակաբույծներն իսկապես լայն տարածում ունեն եւ կարող են միլիոնավոր, ինչու չէ՝ անգամ միլարդավոր մարդկանց օրգանիզմում հայտնաբերվել, նյութի հեղինակները մոռացել են եւս մեկ՝ մարդկության նշանակալի մասի մոտ առկա մակաբույծի՝ մալարիայի առաջացում հրահրող պլազմոդիումի մասին նշել: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրապարակված տվյալների համաձայն, միայն 2012թ.-ին այս հիվանդությունը 207 մլն մարդու մոտ է ախտորոշվել, որոնցից 627 հազարը մահացել են: Բացի այդ, կազմակերպությունը ներկայացնող փորձագետների գնահատմամբ, երկրագնդի բնակիչների շուրջ 50 տոկոսին՝ 3,4 մլրդ մարդու հիվանդության վարակ է սպառնում: Մակաբույծը մոծակից է մարդու օրգանիզմ անցնում եւ կարող է ծանր տենդ ու մկանային ցավ, երբեմն էլ՝ սակավարյունություն, արյան ցածր ճնշում, երիկամների անբավարարություն եւ հիպոգլիկեմիա հարուցել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել անպտուղ զույգերին օգնելու համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի